Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես իրեն օդերում եմ պահում, ինքը ինձ` հողերի վրա. Արևիկ Գևորգյանը` ընտրյալի հետ հարաբերությունների մասին (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Armlur.am-ը գրում է.

«Աննա», «Քաղցր կյանք», «Կյանքի կարուսել», «Գեներալի աղջիկը» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը վերջին շրջանում չի երեւում էկրաններին: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այժմ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի երրորդ կուրսում եւ սերիալներում հանդես գալու ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ, առանձնապես, ցանկություն: Փոխարենը նա ընդգրկված է ռուսական արտադրության մի նախագծում. «Կենսագրական-գեղարվեստական ֆիլմում ինձ վստահված է առանցքային կերպարներից մեկը: Մի քանի անգամ եղել եմ Սանկտ Պետերբուրգում, մասնակցել եմ նկարահանումների: Կարծում եմ` ֆիլմի պրեմիերան կկայանա հաջորդ տարվա ընթացքում»,- նշեց նա` դեռեւս չցանկանալով հայտնել այլ մանրամասներ: 

13115382_1109285672461665_1301061619_n

Արեւիկի հետաքրքրությունների շրջանակը, սակայն, էկրանով չի սահմանափակվում. նա իր ուսումնական պրոցեսի ընթացքում պարբերաբար խաղում է նաեւ ներկայացումներում. «Կարծում եմ` ինստիտուտն ավարտելուց հետո խորապես կուսումնասիրեմ թատերարվեստը: Ես Տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի սաներից եմ, կարելի է ասել` այդ թատրոնում եմ մեծացել, այնպես որ ապագայում ինձ հենց այնտեղ եմ պատկերացնում»,- ասաց նա: 
13081750_1109285669128332_2091442548_n

Մենք հետաքրքրվեցինք` «Միսս արքայադուստր-2010», «Միսս տաղանդ-2010», «Միսս տաղանդ-2011» տիտղոսներին արժանացած դերասանուհին արդյոք չի՞ պատրաստվում շարունակել իր մոդելային կարիերան. «Արդեն մի քանի տարի է` խաչ եմ քաշել այդ գործունեության վրա, դրա հանդեպ իմ հետաքրքրությունը վերջնականապես սպառվել է: 13 տարեկան էի, երբ սկսեցի նորաձեւության ոլորտում քայլեր անել: Այդ զբաղմունքն ինձ այն ժամանակ օգնեց ձերբազատվել բարդույթներից: Ծնողներս էլ, ուղղորդելով ինձ այդ ասպարեզ, ուզում էին իրենց դստերն ավելի աղջկական կերպարի մեջ տեսնել: Բացի այդ` ես հրավերներ էի ունենում մի շարք երկրներից եւ ինձ համար հետաքրքիր էր ուսումնասիրել տարբեր մշակույթներ: Սակայն հետագայում, երբ սկսեցի նկարահանվել, մոտեցա թատերական կյանքին, հասկացա, թե որքան ուսումնասիրելու նյութ կա, այլեւս չցանկացա ուրիշ բանով զբաղվել»,-մեկնաբանեց Արեւիկը: 

13115572_1109285662461666_1220735011_n

Արդեն մի քանի ամիս է` դերասանուհու սոցցանցերի էջերում կարելի է տեսնել լուսանկարներ, որտեղ վերջինս իր ընտրյալի հետ է: Նա մեզ տեղեկացրեց, որ ընտրյալն իր ոլորտից չէ. «Ես չէի էլ ուզենա, որ նա իմ ընտրած ասպարեզից լիներ: Կարծում եմ` ես երկնային մարդ եմ եւ ինձ պետք է մեկը, ով կպահի երկրի վրա: Այնպես որ, ես իրեն օդերում եմ պահում, ինքը ինձ` հողի վրա. փորձում ենք մեկս մյուսիս լրացնել»,-անկեղծացավ դերասանուհին: Իսկ մեր այն հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվում է կարգավիճակի փոփոխություն, Արեւիկը պատասխանեց. «Կես տարի է, ինչ ճանաչում ենք իրար, այնպես որ, դեռ վաղ է այդ մասին խոսել»:

Աննա Բաբաջանյան 

Մեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»