Ողբերգական դեպք. Համահայկական խաղերի համար ԱՄՆ-ից եկած 20-ամյա Լեւոնը վթարի է ենթարկվել եւ տեղում մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 1-ին ` ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու մոտակայքում քաղաքացին ընկել է կվադրոցիկլից, որն էլ շրջվել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Թեղենիսի լեռ, 2-րդ ճոպանուղու միջնամասում «Յամահա» մակնիշի (վարորդ ` 20-ամյա Լեւոն Թ.) կվադրոցիկլը շրջվել է, ինչի հետեւանքով վարորդ Լ. Թ.-ը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են կվադրոցիկլը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, երիտասարդը Լեւոն Շ.-ն Հայաստան էր ժամանել Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու համար:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



