Հնարավոր է, որ թուրքական ապրանքների մաքսատուրքերն ավելացվեն.«Հրապարակ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվում է թուրքական ապրանքների մուտքը Հայաստան բարդացնելու հարցը։ Խնդրո առարկան հատկապես սննդամթերքն է, որի ներմուծումը մի քանի խնդիր է առաջացնում, գլխավորը՝ առողջական։ Մասնագետները բազմիցս ահագանգել են թուրքական մթերքների վտանգի մասին, ապա նաև՝ էժան ապրանքը ոչ մրցունակ է դարձնում տեղական արտադրանքը, օրինակ՝ լոլիկը։ Ըստ այդմ՝ հնարավոր է, որ թուրքական ապրանքների մաքսատուրքերն ավելացվեն, քննարկվում է՝ հասկանալու համար, թե դա ինչ դրական և բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Մինչև անգամ առաջարկներ են հնչել արգելել որոշ ապրանքատեսակների մուտքը Հայաստան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



