Քսանից ավելի մարդ է զոհվել Հաիթիի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն 21 մարդ է զոհվել Հաիթիի ափերի մոտ ոչ մեծ նավի խորտակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են երկրի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները:
EFE գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին: Բոմբարդոպոլիս քաղաքից Հաիթիի հյուսիսի Գոնաիվ ուղեւորվող նավը աղետի է ենթարկվել ուժեղ փոթորկի պատճառով:
Ներկայում հայտնի չէ՝ ընդամենը քանի մարդ է եղել նավի վրա: Նշվում է, որ ուղեւորներից ոմանց հաջողվել է փրկվել: Նրանք հոսպիտալացվել են:
Փրկվածներին, ինչպես նաեւ զոհվածների մարմինների որոնման գործողությունները շարունակվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



