ԱՄՆ-ում մարտական նավ-ռոբոտի փորձարկումներ են սկսվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգներում սկսվել են «Ծովային որսորդ» լիովին ավտոմատացված նավի փորձարկումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Նավ-ռոբոտը, որը հաջող փորձարկումների դեպքում հինգ տարի հետո կարող Է ներառվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կազմում, նախատեսված Է ծովում հերթապահություն կատարելու համար, այն կարող Է ինքնավար ռեժիմով գործել մինչեւ երեք ամիս:
Ինքնակառավարվող նավի երկարությունը 40 մետր Է: Փորձարկումների սկզբնական փուլում, նկատի առնելով չնախատեսված հանգամանքները, նավի վրա աշխատում Է անձնակազմը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



