Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հոգեբանական 5 հզոր էֆեկտներ, որոնք փոխում են մեր վարքը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Ինչպե՞ս ներխուժել մտածողության խորքերն ու հասկանալ, թե ինչպես են մեր բնազդները կառավարում մեր որոշումները, և թե ինչու ենք մենք հենց այսպես ընկալում աշխարհը։

Ահա հինգ հոգեբանական էֆեկտներ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ինչպես է մեր ուղեղն աշխատում մեր հոգեբանության ազդեցությամբ։

 ①  Դուք ավելի շատ եք դուր գալիս մարդկանց, երբ սխալներ եք թույլ տալիս

Նրանք, ովքեր երբեք չեն սխալվել, ավելի քիչ են հրապուրում, քան նրանք, ովքեր սխալներ են գործում։ Սխալները ձեզ ավելի մարդկային են դարձնում ու հրապուրիչ, մինչդեռ կատարելությունը հեռացնում ու գրգռում է անպարտելիության աուրան։

«Ամբողջական ձախողման» այս էֆեկտը հետազոտել է հոգեբան Էլիոտ Արոնսոնը։ Հետազոտության մասնակիցներին վիկտորինայի մասնակցող մարդկանց ձայնագրություններ են տրվել՝ լսելու համար։ Որոշ ձայնագրություններում լսվել է, թե ինչպես էին որոշ մասնակիցներ ձեռքից վայր գցում սուրճի բաժակը։ Արդյունքները ցույց տվեցին, որ ամենահրապուրիչ մարդիկ, հարվածների համաձայն, հենց նրանք էին, ում ձեռքից վայր էր ընկել սուրճի բաժակը։

② Մեծ սպասումները նոր իրականություն են ստեղծում

Եթե դուք ինչ-որ բանի եք հավատում, ապա մի օր այն տեղի կունենա։ Սա այսպես կոչված Պիգմալիոնի էֆեկտն է։ Հոգեբան Ռոբերտ Ռոզենտալն այն ուսումնասիրել է դպրոցում։ 
Ուսումնական տարվա սկզբում նա ուսուցիչներին ցուցադրեց այն աշակերտների անունների ցանկը, ովքեր IQ թեստի բարձր արդյունքներ էին ցուցաբերել։ Սակայն այս ցանկն իրականությանը չէր համապատասխանում։ Ռոզենտալն աշակերտների անուններն ընտրել էր պատահականության սկզբունքով։ 
Տարվա վերջում հենց այս աշակերտներն էին, որ նկատելիորեն ավելի բարձր արդյունքներ էին ցուցաբերել մյուսների համեմատությամբ։ 
Ուսուցիչների սպասումներն այս երեխաներից ավելի բարձր էին, և այդ սպասումները նոր իրականություն ստեղծեցին։ Ռոզենտալն իր բացահայտումն այսպես բացատրեց. այն, ինչ մի մարդ սպասում է մյուսից, կարող է ինքնակառավարվող մարգարեություն դառնալ։

Գիտե՞ք այս ասացվածքը.

Եթե մարդուն խոզ անվանես, ուշ թե շուտ նա կսկսի խռխռացնել։ 

③ Որքան ավելի շատ է ընտրությունը, այնքան քիչ է հավանականությունը, որ մենք բավարարված կլինենք

Թերևս դուք նույնպես ապրել եք «գնորդի զղջման» զգացումը. ինչ-որ բան ես գնում, իսկ հետո սկսում ես ափսոսալ՝ մտածելով, որ կարելի էր ավելի էժան կամ բոլորովին այլ մոդել գնել կամ գնումներ անել երկու շաբաթից՝ զեղջերի ժամանակ։

Նույնիսկ եթե մեր վերջնական որոշումը ճիշտ է, մենք կարող ենք դժգոհ մնալ, եթե մենք չափից շատ ընտրություն ունենք։ Սա «ընտրության պարադոքսն է». երբ ընտրությունը չափազանց շատ է, դժվար է բավարարվել կայացրած որոշումից։

④Որքան շատ մարդիկ տեսնեն, որ օգնության կարիք ունես, այնքան հավանականությունն ավելի փոքր է, որ քեզ կօգնեն

Եթե օգնության կարիք ունես, այն ամբոխի մեջ մի՛ փնտրիր։ Այս դեպքում աշխատում է «ականատեսի էֆեկտը»։

Այն ուսումնասիրել են Բիբ Լատանը և Ջոն Դարլին։ Փորձարկման ենթարկվողների 85 %-ն օգնության էր հասնում, երբ կարծում էր, որ ինքը դեպքի միակ ականատեսն է։ Երբ փորձարկման ենթարկվողների մոտ ևս մեկ մարդ կար, օգնության էր հասնում նրանց 65 տոկոսը։ Իսկ երբ փորձարկման ենթարկվողները գիտեին, որ 4 ականատեսներ կային, նրանց միայն 31 տոկոսն էր հասնում օգնության։

Հաճախ ավտովթարի և հանցագործության ականատեսները չեն փորձում օգնել վիրավորին. նրանցից յուրաքանչյուրը կարծում է, որ ինչ-որ մեկը, օրինակ, կզանգահարի ոստիկանություն, շտապօգնություն և այլն։ Իսկ միակ ականատեսը հասկանում է, որ օգնել կարող է միայն ինքը և ավելի նախաձեռնողաբար է գործում։

⑤ Ձեր սխալներն այնքան էլ ակնառու չեն, որքան Դուք կարծում եք

Այն զգացողությունը, թե Ձեզ անընդհատ նայում են, պարզապես երևակայության խաղն է։ Պարանոյան ու անինքնավստահությունը, որը մենք զգում ենք ամեն անգամ, երբ սխալվում ենք, իրականում չեն արտացոլում իրականությունը։ Մարդիկ նկատում են մեր սխալները շատ ավելի հազվադեպ, քան մենք կարծում ենք։

«Լուսարձակի էֆեկտ» կոչվող երևույթի ստուգման համար հոգեբանների թիմը խնդրեց հետազոտության մասնակիցներին ողջ օրը տարօրինակ շապիկ կրել, այնուհետև նշել, թե քանի մարդ այն նկատեց։ Հետազոտության մասնակիցների նշած թիվը կրկնակի բարձր էր իրականությունից։ 
Դուք ուշադրության կենտրոնում շատ ավելի հազվադեպ եք հայտնվում, քան կարծում եք։

Սա իմանալով՝ Դուք կարող եք ավելի հանգիստ զգալ հասարակական վայրերում ու լինել այնպիսին, ինչպիսին կաք։ 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ