Ավստրալիայում հազվագյուտ մանուշակագույն ադամանդ են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆRio Tinto ավստրալա-բրիտանական կոնցեռնի աշխատակիցները Արեւմտյան Ավստրալիայի Արգայլի հանքում հայտնաբերել են հազվագյուտ մանուշակագույն ադամանդ. աճուրդում դրա արժեքը կարող Է գերազանցել 4 մլն դոլարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2,83 կարատ քաշով ադամանդը, որը հայտնի Է որպես «մանուշակագույն Արգայլ», գլխավոր իրը կդառնա Argyle pink diamonds ընկերության ամենամյա աճուրդներում: Դրա ստույգ արժեքը դեռ պետք Է որոշվի: Ինչպես ճշտում Է Australian հրատարակությունը, ենթադրվում Է, որ գնորդները պատրաստ կլինեն մեկից մինչեւ երկու միլիոն դոլար տալ 1 կարատի դիմաց:
Rio Tinto-ում հայտնել են, որ հանքում աշխատանքի 32 տարվա ընթացքում ամենամյա աճուրդներում հաջողվել Է ներկայացնել միայն 12 կարատ մշակված մանուշակագույն ադամանդներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



