Իսպանիայի թագավորը խորհրդարանի արձակման հրամանագիր Է ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի Ֆիլիպ 6-րդ թագավորը հրամանագիր Է ստորագրել խորհրդարանի երկու պալատներն արձակելու եւ հունիսի 26-ին նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են թագավորական պալատում:
Այժմ փաստաթուղթը պետք Է հրապարակվի կառավարական պաշտոնական տեղեկագրում:
Ավելի վաղ նման հրամանագրերն ստորագրվում Էին Իսպանիայի վարչապետի կողմից, սակայն ներկայում թագավորության կառավարությունը ժամանակավորի կարգավիճակ ունի եւ համապատասխան լիազորություններով օժտված չԷ: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նման իրադրություն առաջին անգամ Է ստեղծվել դեմոկրատական Իսպանիայի պատմության մեջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



