ԱՄՆ-ում Johnson&Johnson-ին պարտավորեցրել են 55 միլիոն դոլար վճարել քաղցկեղով հիվանդացած կնոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Միսուրիի նահանգի դատարանը Johnson&Johnson ընկերությանը պարտավորեցրել Է 55 միլիոն դոլար վճարել այն կնոջը, ով պնդում Է, որ իր մոտ ձվարանների քաղցկեղ Է զարգացել ընկերության արտադրած հիգիենիկ միջոցների օգտագործման պատճառով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Երեքշաբաթյա դատաքննությունից հետո երդվյալները վճիռ են կայացրել հօգուտ Գլորիա Ռիսթեսանդի: Նրան հատկացրել են 5 միլիոն դոլար՝ որպես նյութական վնասի փոխհատուցում եւ 50 միլիոն դոլար՝ որպես պատժամիջոց բարոյական վնասի համար:
Հայցվորուհու խոսքով՝ ինքը շատ տասնամյակներ օգտագործել Է Johnson&Johnson-ի փոշու արտադրանքը, մասնավորապես, Baby Powder-ը եւ Shower to Shower Powder-ը որպես ինտիմ հիգիենայի միջոց: Կնոջ մոտ ախտորոշել են ձվարանների քաղցկեղ, ինչից հետո հեռացրել են նրա արգանդը:
J&J-ի մամուլի քարտուղար Քերոլ Գուդրիչի խոսքով՝ վճիռը հակասում Է հետազոտությունների տվյալներին, որոնք կատարվել են 30 տարի եւ հաստատել կոսմետիկական ցանափոշու անվտանգությունը: Ընկերությունը համաձայն չԷ վճռին եւ մտադիր Է գանգատարկել այն:



