Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մաղադանոսի բուժիչ հատկությունները

ԼԱՅՖ

168.am- ը գրում է.

Մաղադանոսը հնագույն ժամանակներից հայտնի կանաչի է:
Այն օգտագործում էին և բժշկության մեջ, և որպես համեմունք։
Լայն տարածում մաղադանոսը գտավ իր բաղադրության մեջ առկա հարուստ վիտամինների և հանքանյութերի շնորհիվ։
Մաղադանոսի ամենահայտնի և էականում օգտակար հատկություններից է թարմ շնչառություն ապահովելու և պահպանելու, ինչպես նաև ախորժակը գրգռելու հատկությունը։
Իրականում այս կանաչին ընդունակ է շատ ավելիին։

Առավել հայտնի են մաղադանոսի հետևյալ առողջարար հատկությունները:

Մաղադանոսն ընդունակ է լյարդն ու աղիները պաշտպանել քաղցկեղի տարբեր տեսակներից։
Բանն այն է, մաղադանոսի մեջ պարունակվում է հակաքաղցկեղային հատկություններով օժտված միրիստիցին բաղադրիչը։
Բացի դրանից, այս խոտաբույսը գլխուղեղը պաշտպանում է ուռուցքային նորագոյացությունների ձևավորվելուց ու զարգանալուց։

Մաղադանոսը խթանում է մարսողությունը, օգնում է ազատվել գազերի կուտակումից՝ դրանով իսկ կանխելով ստամոքսի փքվածության զգացողությունը։

Մաղադանոսը նպաստում է օրգանիզմում կուտակված թույների դուրսբերմանը և, ամենակարևորը, պաշտպանում է երիկամները քարերի գոյացությունից։

Մաղադանոսը հրաշալի հակաօքսիդանտ է, որը մարմնի բջիջները պաշտպանում է ծերացումից։

Այն օգտակար է նաև մաշկի առողջության համար, քանի որ այս բույսն օժտված է հակաբակտերիալ և հակաբորբոքային գործողություններով։

Մաղադանոսը լուրջ օգնական է նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն մաշկի պիգմենտային բծերի հետ։

Եվ վերջապես, այս խոտաբույսը մեր օրգանիզմին մատակարարում է այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալցիումը, երկաթը և ծծումբը, ինչպես նաև C վիտամինը և բետա-կարոտինը։
Այս նյութերը շատ կարևոր են մարդու իմունային համակարգի համար։

Մաղադանոսը կանխում է մի շարք հիվանդություններ, որոնց թվում է սակավարյունությունը (անեմիա)։

Այն կանխում է միզապարկի ինֆեկցիաները և թեթևացնում է դրա սիմպտոմները, օգնում է մարսողությանը, նպաստում երիկամների առողջությանը և ազատում բերանի տհաճ հոտից, օգտակար է արթրիտի բուժման ժամանակ, մաքրում է արյունը և հիանալի միզամուղ է։

Մաղադանոսը հարկավոր է օգտագործել թարմ վիճակում, քանի որ սառեցված և չորացրած վիճակում այն կորցնում է իր օգտակար հատկությունների զգալի մասը։

Կարելի է պարզապես ուտել մաղադանոս կամ պատրաստել թուրմ։
Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 2 ճ/գ թարմ մաղադանոսի վրա լցնել 2 բաժակ եռման ջուր, թողնել՝ թրմվի որոշ ժամանակ, քամել և խմել օրական 2 անգամ։
Եթե դուք կոկտեյլների կամ սմուզիների սիրահար եք, ապա կարող եք ձեր նախընտրած բաղադրատոմսերի մեջ ավելացնել մաղադանոս։
Բացի դրանից, թարմ մաղադանոս կարելի ավելացնել նաև ամենօրյա ճաշատեսակների մեջ։

 

Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում