Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խորհրդարանում հարձակման ենթարկվեցի ծագումով հայ լինելու համար. Գարո Փայլան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի խորհրդարանում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) խմբակցության անդամ Գարո Փայլանը հայտարարել է, որ քուրդ պատգամավորներին անձեռնմխելիությունից  զրկելու հարցով մայիսի 2-ին խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորների կողմ ից ինքը հարձակման է ենթարկվել ծագումով հայ լինելու համար: Այս մասին թուրքական Bianet կայքին այսօր տված հարցազրույցում հայտնել է ինքը` Գարո Փայլանը:

«Բացահայտ է, որ ԱԶԿ-ի պատգամավորներն ինձ թիրախավորել էին, որովհետեւ բազմաթիվ ԱԶԿ-ականներ ծրագրված կերպով հարձակվեցին հենց ինձ վրա: 20-30 վայրկյանի ընթացքում նրանք ինձ 100-ից ավելի հարվածներ հասցրեցին: Դրանից հետո էլ իմ հասցեին ռասիստական եւ ատելության հայհոյանքներ տեղացին», -ասել է նա:

Նրա խոսքով` իր վրա ԱԶԿ-ականները հարձակվել են այն բանից հետո, երբ ինքը հերքել է Թուրքիայի արդարադատության նախարարի կողմից այն պնդումը, թե նախորդ նիստում ԺԴԿ-ի պատգամավորները բռնություն են գործադրել այլ պատգամավորների նկատմամբ:

«Ես միայն ասացի, որ ոչ, դա այդպես չէ: Որից հետո 10-15 մարդ փորձեց ինձ լինչի դատաստանի ենթարկել: Հարձակումը ծրագրված բնույթի էր եւ ծագել էր իմ հայ լինելու պատճառով: Այդ մասին տեսանյութը հրապարակել եմ սոցիալական մեդիայում: Ցանկացողները կարող են համոզվել դրանում», -ասել է Փայլանը:

Նա մեկ փաստ էլ է բերել այն մասին, որ իր վրա հարձակվողներն իրար ասում էին. «Գարոն այստեղ է, Գարոն այստեղ է»:

Հայ պատգամավորն անիմաստ է համարել միջադեպը դատական ատյան փոխադրելու կայքի առաջարկը` նշելով, որ եթե դա կատարվում է Թուրքիայի խորհրդարանում, ապա ի՞նչ պետք է ինքը սպասի ԱԶԿ-ի վերահսկողության տակ գտնվող թուրքական արդարադատությունից: «Ես դա թողնում եմ թուրքական հասարակության խղճին», -հավելել է նա:

«Նրանք չեն կարողանում մարսել, որ հայի ինքնությամբ մեկը բացահայտում է իրենց ստերը եւ չի ընկրկում: Նրանք ուզում են իրենց առաջ տեսնել հավատարմության երդում տված հայի եւ ոչ թե արդարություն պահանջող հայի», -ընդգծել է Փայլանը:

Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովը վավերացրել է քրդամետ ԺԴԿ-ի խմբակցության որոշ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին իշխող ԱԶԿ խմբակցության հանձնարարականով Թուրքիայի արդարադատության նախարարության ներկայացրած սամանադրական փոփոխության առաջարկը:

Քուրդ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջն առաջադրել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ինչով նա ցանկանում է խորհրդարանից հեռացնել միակ քրդական ԺԴԿ-ի ակտիվ խորհրդարանականներին:

 

Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ