Իսպանիայի թագավորը խորհրդարանի արձակման հրամանագիր է ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի Ֆիլիպ 6-րդ թագավորը հրամանագիր Է ստորագրել խորհրդարանի երկու պալատներն արձակելու եւ հունիսի 26-ին նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ:
Այդ մասին հայտնել են թագավորական պալատում:
Այժմ փաստաթուղթը պետք Է հրապարակվի կառավարական պաշտոնական տեղեկագրում:
Ավելի վաղ նման հրամանագրերն ստորագրվում Էին Իսպանիայի վարչապետի կողմից, սակայն ներկայում թագավորության կառավարությունը ժամանակավորի կարգավիճակ ունի եւ համապատասխան լիազորություններով օժտված չԷ: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նման իրադրություն առաջին անգամ Է ստեղծվել դեմոկրատական Իսպանիայի պատմության մեջ:



