Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը դառնալու է ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը.«Հայկական ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Մեզ հայտի դարձավ, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը դառնալու է ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը։ Մելիքյանը, ի դեպ, երեկ Արցախում էր և հանդիպում էր ԼՂՀ խորհրդարանական խմբակցությունների հետ։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ հրաժարական Էր տվել ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը։ Ռուբեն Մելիքյանը մեզ հետ հեռախոսազրույցում, պատասխանելով հարցին, թե իսկապե՞ս ինքն Է լինելու ԼՂՀ նոր օմբուդսմենը ասաց. «Ես չեմ կարող դա պաշտոնապես հաստատել»։ Նա նաև հավելեց, որ այժմ ինքն արձակուրդում ե իսկ ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն Էլ մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ խորհրդարանում Ռուբեն Մելիքյանի հետ հանդիպումներ են ընթանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



