Քուրդ զինյալները Մարդինում հարձակվել են ժանդարմերիայի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Դերիք գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են իրականացրել թուրքական ժանդարմերիայի բաժանմունքի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Պայթուցիկով բեռնավորված մեքենայով իրականացված հարձակման հետևանքով մեկ զինվոր մահացել է, 10-ը վիրավոր են, ընդ որում նրանցից երկուսի վիճակը ծանր է: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ զգացվել է հարակից գյուղում:
Պայթյունն իրականացրած քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով դեպքի վայր են ժամանել մեծ թվով թուրք ուժայիններ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



