15 մարդ է սպանվել սիրիական գյուղի վրա «Ջեբհաթ ան նուսրա»-ի զինյալների հարձակման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ջեբհաթ ան նուսրա» խմբավորման ահաբեկիչները Սիրիայում հարձակվել են Խվեյն գյուղի վրա, որը գտնվում Է Իդլիբի նահանգի հյուսիսարեւմտյան շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SANA լրատվական գործակալությանը, զինյալները սպանում Էին կառավարության կողմնակիցների ընտանիքների անդամներին: Գործակալության տվյալներով՝ զոհվել Է 15 մարդ, այդ թվում՝ չորս երեխա:
Բնակիչների կողմից կանչված աշխարհազորայինները ծայրահեղականներին դուրս են մղել գյուղից: Մարտերի ընթացքում սպանվել Է առնվազն 25 արմատական:
Խվեյնը 25 կիլոմետր Է հեռու Խան Շեյխուն քաղաքից, որը ելուզակային կազմավորումների պատվարն Է համարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` ТАСС
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



