Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջուս. «Նշանդրեքը վրաս չի գալիս, այս անգամ միանգամից կամուսնանամ»

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Այս օրերին համացանցում քննարկվում է Ջուսի անձնական կյանքը։ Երգչուհին իր անվան շուրջ նոր ինտրիգ է ստեղծել՝ հրապարակելով նոր ընտրյալի լուսանկարները, որն էլ դարձավ նրա հետ BlogNews-ի զրույցի առիթը։

   

- Ջուս, գարունը միշտ բուռն է լինում քո անձնական կյանքում։)

-Հա, ես սիրում եմ գարունը, ինձ համար գարունը կապ ունի սիրո հետ և պետք է սերն անպակաս լինի գարնանը։

-Ինչպե՞ս ձևավորվեցին հարաբերություններդ Վահագնի հետ։

-Մեզ մոտ ամեն ինչ դեռ զարգացման փուլում է։ Ծանոթացել ենք Ֆեյսբուքով, 10 ամիս շփվել ենք։ Կես ամիս առաջ որոշեցինք հանդիպել ու ամեն ինչ սկսվեց։

-Ի՞նչն էր պատճառը, որ տասն ամիս շփվում էիք, բայց չէիք հանդիպում։

-Չգիտեմ, երևի չէինք համարձակվում հանդիպել, չէր ստացվում։ Կես ամիս առաջ որոշեցինք ու հանդիպեցինք։ Առաջին հանդիպումը գետի ափին էր, ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Հետո զգացինք, որ շատ նման ենք իրար, որովհետև ինչ ասում եմ, նա  շարունակում է կամ կարող ենք նույն րոպեին նույն բանն ասել։ Կարճ ժամանակ է, ինչ հանդիպում ենք, բայց դա կապ չունի, մեզ մոտ ամեն ինչ լուրջ է գնում։ Վահագնը շատ լավ հումոր ունի, ինչն ինձ համար շատ կարևոր է, քանի որ տղամարդու հումորն ինտելեկտի նշան է։ Ինձ դուր է գալիս, որ նա լուրջ տղամարդ է, լուրջ փաստաբան է, Եվրոպայի, Ռուսաստանի և Հայաստանի ըմբշամարտի չեմպիոն։ Մինչև հիմա էլ առավոտյան ժամը 6-ին արթնանում ու պարապում  է։ Նախորդ տարի էլ դարձավ տարվա լավագույն փաստաբան։

-Վահագնը ամուսնալուծված է։ Երբ սկսեցիք շփվել, նա դեռ ամուսնացա՞ծ էր։

- Չէ, նա նախորդ տարվա հունվարին է ամուսնալուծվել, մենք ավելի ուշ ենք  սկսել շփվել։ Իր կնոջ հետ էլ հարաբերությունները ցիվիլ են։ Բոլորն ամեն ինչ հասկանում են։

-Իր դստեր հետ հանդիպե՞լ եք, ի՞նչ հարաբերություններ ունեք։

-Դեռ չենք հանդիպել, սակայն առաջիկա օրերին արդեն կհանդիպենք։  Նա գիտի իմ մասին, մենք հեռակա լավ հարաբերություններ ունենք։

-Ամեն դեպքում ամուսնալուծությունը երեխայի համար թարմ է, նման դեպքերում երեխաները միշտ չէ, որ ըմբռնումով են մոտենում։

-Չէ նա 8 տարեկան է, բայց շատ խելացի աղջիկ է։

-Հարաբերություններն օրինականացնելու մասին արդեն մտածո՞ւմ եք։

-Այո, սակայն ամառն անցնի, նոր։ Մենք ուղղակի երջանիկ ենք, որ գտանք իրար։ Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա, բայց այս անգամ միանգամից կամուսնանամ, նշանդրեքը վրաս վատ ա գալիս։)

-Ի դեպ, նշանվելու մասին. նախորդ անգամ շատ արագ զարգացած հարաբերությունդ միանգամից լրջացավ և հասավ նշանդրեքի, սակայն կարճ ժամանակ անց այն ավարտվեց։ Քեզ համար ռիսկային չէ՞ր նորից հանրությանը հայտնել շատ արագ զարգացող հարանբերությունների մասին։

-Շատերն ասում են, որ շուտ էր ամեն ինչ հրապարակայնացնելու մասին, սակայն կարծում եմ, որ լինող բանը կլինի, չլինողը՝ չէ։ Հիմա ամեն ինչ լավ է, իհարկե, հետագան ժամանակը ցույց կտա։

Չեմ կարծում, որ նրանք նույն մարդիկ են, այսինքն՝ նա մի քիչ անլուրջ էր, Վահագնը ահավոր լուրջ տղամարդ է։ Եթե մենք հաստատ չիմանայինք, որ դա լուրջ է, չէինք հրապարակի լուսանկարներ, քանի որ նրան էլ բոլորը շատ լավ գիտեն, նա էլ իր ոլորտում  է հայտնի։ Երեխայություն կլիներ, եթե անլուրջ հարաբերությունների դեպքում լուսանկարներ հրապարակեինք։

-Ռիչարդի հետ ի՞նչ հարաբերություններ եք պահպանել։

-Իր հետ ընդհանրապես հարաբերություններ չեմ պահպանել, որովհետև արդեն ունեմ, Վահագնին, թեև մինչև Վահագն էլ չէի խոսում իր հետ։ Ես խզել ենմ կապ ու վերջ, ինձ մոտ այդպես է։

-Նախորդ անգամ մեր զրույցի ժամանակ ասացիր, որ մայրդ պայման էր դրել Ռիչարդի առաջ, ասել էր՝ մինչև աղջկաս համար տուն չգնես, քեզ աղջիկ չեմ տալու։ Վահագնի առաջ է՞լ է դրված այդ հարցը։

-Դե Ռիչարդը Ֆրանսիայից էր, բա տենց էր պետք։ Հիմա չկա նման խնդիր, որովհետև Վահագնը  տուն ունի, իսկ Ռիչարդը տուն չուներ, հայրական տուն  էր, որտեղ իր եղբոր ընտանիքն էր ապրում։

-Այս անգամ այս հարաբերություններդ որքանո՞վ են ամուր։

-Այս անգամ ես ընդհանրապես ինձ միայնակ չեմ զգում։ Ռիչարդը հեռու էր ապրում, կողքիս չէր, նաև՝ իրեն վատ պահեց, դրա համար խզեցինք ամեն ինչ։ Ես ու Վահագնը ամեն օր միասին ենք։ Նա ամեն առումով իսկական տղամարդ է։ Իր կողքին ես ինձ ավելի թույլ  եմ զգում, որովհետև ինքն ուժեղ տղամարդ է։

-Կանանց մոտ տարիքի հետ անձնական կյանքը դասավորելու խնդիր է առաջանում և սկսում են պահանջների առումով զիջումների գնալ։ Դու արդեն 20 տարեկան չես, այս առումով, հիմա հարաբերություններդ ավելի կոմպրոմիսայի՞ն ես կառուցում։

-Իդեալական տղամարդ կամ կին չկա, ես դա միշտ հասկացել եմ։ Ես երբեք չեմ կարծել, որ միայնակ կմնամ, ես մտածում եմ, որ մարդը կարող է 60 տարեկանում հանդիպի իր կեսին, բայց կհանդիպի։ Ես երբեք չեմ կոմպլեքսավորվել իմ տարիքից և նման խնդիր չեմ ունեցել։

-Դու հանրությանը հայտնի ես որպես ավելի բաց կերպար։ Ինչպե՞ս է կողակիցդ վերաբերում քո կարիերային։

-Շատ լավ։ Նա ինձ պես բաց անձնավորություն է, մենք երկուսս էլ և՛ լուրջ ենք, և՛ սիրում ենք արվեստը։ Նա ընդունում է, այն, ինչ ես անում եմ և չի ասում՝ սա չհագնես, սա փակի, սա կարճ է։ Վահագնը շատ ժամանակակից է։ Մենք վստահ ենք իրար վրա։

-Երևի դու էլ կխոստովանես, որ այն փուլում, երբ անձնական կյանքումդ փոփոխություն եղավ քո, մասին խոսվեց այնքան, որքան երբևէ չէր խոսվել։ Այս անգամ էլ հանդիպեցի մեկնաբանությունների, որ հենց քո մասին դադարում են խոսել, անձնական ինտրիգ ես ստեղծում, որպեսզի քո մասի նորից խոսեն։

-Չէ (ծիծաղում է), ես դա չեմ պլանավորում, ուղղակի այդպես է ստացվել։ Հիմա էլ 2 տեսահոլովակ ունեմ, որոնք կներկայացնեմ իմ հանդիսատեսին։

Ժողովրդին միշտ ավելի հետաքրքիր է անձնական կյանքը։ Այս անգամ էլ  Ֆեյսբուքում կարգավիճակս փոխեցի ու բոլորը սկսեցին գրել։  Ժողովորդը շատ լավ ընդունեց, իհարկե, կային նաև բացասական կարծիքներ, բայց դա բնական է։ Ավելի շատ դրական էին արձագանքները։

Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են