Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քաղաքագետը ԼՂ հակամարտության գոտում իրադարձությունների զարգացման սցենարներ է ներկայացնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացման մի քանի սցենարներ է տեսնում:

Մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը նշեց, որ ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո իրավիճակ է փոխվել, և կլինեն նոր զարգացումներ, որոնք կարող են ընթանալ մի քանի սցենարներով: «Տարբերակներից մեկն այն է, որ 4 օր տևած ռազմական գործողություններից հետո կողմերն անցնում են գործողությունների այն ինտենսիվությանը, որը եղել է մինչև ապրիլ: Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է սեփական քաղաքականության իրականացումը և տեղ չի թողնում բանակցային գործընթացի շրջանակներում անդրադառնալ նույնիսկ այն մինիմալ պայմաններին, որոնց մասին անը նդհատ խոսվում էր վերջին երկու տարվա ընթացքում: Խոսքը համանախագահների այն առաջարկի մասին է, որ հարկավոր է շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդնել, որոնք թույլ կտան բացահայտել շփման գծում տեղի ունեցող միջադեպերը: Ադրբեջանական կողմը մերժել է այդ առաջարկը, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց քաղաքագետը:

Մարկարովի խոսքով՝ երկրորդ սցենարը ռազմական գործողությունների շարունակումն է ավելի բարձր ինտենսիվությամբ: «Տվյալ պարագայում խնդիրը կայանում է նրանում, թե որտեղ է դա տանելու: Այսինքն, ավելի բարձր ինտենսիվությամբ ռազմական գործողությունները, առանց Ադրբեջանի կողմից առաջ շարժվելու, էլի ադրբեջանական կողմի համար որևէ արդյունքի չի հասցնելու, իսկ հայկական կողմի համար հերթական անգամ պարզ է դառնալու, որ որևէ հիմք չկա բանակցությունները շարունակելու համար»,- ընդգծեց նա:

Երրորդ՝ քիչ հավանական սցենարն էլ այն է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնում որոշ նախապայմանների կատարման դեպքում վերադառնալ բանակցային սեղան: Քաղաքագետի խոսքով՝ այս դեպքում հարց է առաջանում, թե բանակցային սեղանին դրված ինչ առաջարկներ են քննարկելու կողմերը: «Ըստ էության, առաջարկները շատ թե քիչ հայտնի են: Բանակցային ձևաչափը հասկանալի է, բայց հարցը կայանում է նրանում, թե կողմերն արդյոք պատրաստ են սեղանի վրա առկա առաջարկները որպես հիմք ընդունել բանակցային գործընթացի համար, թե  առաջին հերթին Ադրբեջանը, ձգտելով ստանալ ամեն ինչ, արդյունքում կարող է չստանալ ոչինչ»,- ասաց քաղաքագետը:

Մարկարովը նկատում է, որ վերջին շրջանում հայկական կողմը զգալիորեն կոշտացրել է դիրքորոշումը նաև միջազգային հանրության նկատմամբ, որը իր մեղքի բաժինն ունի ստեղծված իրավիճակում: «Բայց հիմա խնդիրը նրանում չէ, որ մենք պետք է մեղավորների փնտրենք: Խնդիրն այն է, որ մենք պետք է գտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու կառուցողական սցենարներ»,- եզրափակեց նա:

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ