Երևան, 18.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պա՛պ, ե՛ս եմ, չեմ զոհվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hayzinvor.am-ը գրում է.

Ես ու լուսանկարիչը նորից տեսակցության ենք գնացել թիվ 5 հիվանդասենյակի հերոսներին: Խմբագրության օպերատոր Կարինեի թխած տորթը դնում եմ սեղանին ու բարեխղճորեն բացատրում:

-Կարինեն ասաց` հատուկ Դավիթի, Արմանի, Էրիկի ու Նարեկի համար:

-Խաչիկին չենք տալո՞ւ,- Արմանը դեմքին զարմանք է նկարել:

-Համալրում ունենք,- գլխով ցույց է տալիս Նարեկը:

Ո՞նց չէի նկատել` թիվ 5 հիվանդասենյակի 5-րդ հիվանդին:

Արագ-արագ մոտենում եմ մահճակալին: Սիրուն, թխահեր տղա է, խաղաղ դեմքով ու ժպտուն, թևը վիրավոր է, ոտքերը վերմակի տակ են:

-Միայն թև՞դ է,- հարցնում եմ վախով, գլխով է անում:

-Ապրես` ասում եմ խանդավառված: Ես նստում եմ մահճակալի մոտ դրված աթոռին: Եվ մենք սկսում ենք զրուցել:

-7-8 ժամ գումարտակի վրա կրակում էին, անընդհատ կրակում էին, ու չէինք կարողանում թաքստոց մտնել:

-Հոգեբանորեն պատրա՞ստ էիք նման իրավիճակի,- հարցնում եմ Խաչիկին,- ի՞նչ էիք զգում, ի՞նչ էիք մտածում… վախենո՞ւմ էիք:

-Երբ հրամանատարն ասաց, որ դիրք ենք կորցրել, այ, էդ ժամանակ զգացինք:

-Ի՞նչ:

-Կատաղություն, ցավ, ամոթ… Իրար ասում էինք` պիտի դիրքերը ետ վերցնենք: Արագ զենք ստացանք ու դուրս եկանք մարտի: Հետո… ինչպես պատերազմական ֆիլմերում: Առաջին հարվածից հետո ցավ չզգացի, բայց երկրորդ ալիքն ինձ առավ ու շպրտեց: Ձեռքս անշարժ կախվել էր: Զինվորական վերնազգեստս հանեցի, ամուր կապեցի, որ չարնահոսեմ: Հետո պատսպարվեցի տներից մեկում: Մտածում էի` գոնե ամուսնացած լինեի…

Չի ժպտում, լուրջ-լուրջ նայում է:

-18 տարեկանո՞ւմ,- հարցնում եմ զարմացած:

-Հայ տղան պիտի շուտ ամուսնանա, գոնե իրենից հետո երկու տղա թողնի, նոր զոհվի:

-Հայ տղան պիտի չզոհվի առհասարակ,- իբր բան եմ ասում:

-Չզոհվելու հրաման չէր եղել,- կատակում է:

-…Ես չզոհվեցի: Հորս ասել էին, որ զոհվել եմ: Լուրը տարածվել էր: Հարազատ, բարեկամ հավաքվել էին: Ու մեկ էլ` հեռախոսազանգ: Զոհվածն է,- Խաչիկը ծիծաղում է, իսկ ես հազիվ եմ զսպում արցունքներս` ոնց կարելի է, որ այս տղան զոհված լիներ, այս հրաշալի տղան, այսքան ջահել, սիրուն, կյանքով լի…

-Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, երբ հայրս լսում է իմ ձայնը, երբ ասում եմ` պա՛պ, ես եմ, չեմ զոհվել:

-Պատկերացնում եմ: Երևի հորդ կյանքի ամենաերջանիկ պահն էր:

-Խաբեցի, ասացի` շատ լավ եմ, վիրավոր չեմ: Բայց հետո, երբ հոսպիտալում էի, իմացան ճշմարտությունը:

-Հեռախոսահամարս վերցրեք,- հրաժեշտ տալիս ասում է Խաչիկը,- ես հռչակավոր ատամնաբույժ եմ դառնալու, հեռախոսահամարս պետք կգա…

Եվ ժպտում է մտերմիկ, չարաճճի:

 

Պատրաստ ես մեկը չէ, տասը կյանք զոհել

ԽԱՉԻԿԸ, ՀՐԱՅՐԸ, ՇԱՆԹԸՀրայր Խաչատրյանը պատմում է, իսկ ես մտածում եմ` ռեժիսոր լինեի, ֆիլմ նկարեի: Էնքան գունեղ է պատմում, ասես՝ կադր առ կադր պատկերում է աչքերիդ առաջ:

-Ամսի մեկի գիշերն սկսվեց: Տեսասարքի էկրանին դեպի մեր դիրքերը շարժվող մարդիկ երևացին, 7-8 հոգի: Դասակի հրամանատարը զեկուցեց գումարտակի հրամանատարին: Գումարտակի հրամանատարը կրակելու հրաման տվեց: Դիրքավորվեցինք, սկսեցինք կրակել: Դիվերսանտ հատուկջոկատայինները անակնկալի եկան: Հաստատ մտքներին դրել էին աննկատ մոտենալ դիրքերին ու դիմավորողների չէին սպասում: Չեմ կարող ասել՝ մարտը ինչքան տևեց: Երբ ազերիներն սկսեցինք փախչել, տեսանք, որ 3 դիակ են թողել մարտադաշտում:

…Որոշ ժամանակ հանգիստ էր: Հետո գյուղից կրակոցի ձայներ լսվեցին: Քիչ անց ականանետների կրակը ուղղվեց դեպի մեզ: Բլինդաժի պատը փլվեց, կապը խափանվեց, ու հակառակորդի ուղղաթիռները հայտնվեցին մեր գլխավերևում: Հասկանում էինք, որ պիտի մինչև վերջ դիմադրեինք` հույսը մեր ուժերի վրա դրած: Երբ կրակը մի քանի վայրկյան դադարեց, վազեցինք դեպի գետնափոր թաքստոցը: Առանց վիրավորվելու տեղ հասանք: Բայց երբ դիտարկում արեցինք, տեսանք, որ իսկական կռիվը նոր է սկսվում. մոտ 40 հոգանոց ջոկատը գալիս էր ուղիղ մեզ վրա: Իսկ մենք 9 հոգով էինք: Չեմ կարծում, թե զինվորականներ էին, որովհետև, ինչ ասես չէին հագել, նույնիսկ հայկական բանակի համազգեստ նկատեցինք, մազոտ երեսներով, հնամաշ շորերով տարիքն առած մարդիկ էին, իսկ մենք` 8 զինվոր և մեկ դասակի հրամանատար` սպա: Երբ փորձում էի դուրս գալ խրամատից, երեք հակառակորդ ուղիղ դիմացս հայտնվեցին: Ինձ տեսան, իրենց նետեցին մոտակա խրամաբջիջը: Նման առիթը ո՞վ ձեռքից բաց կթողներ` փոքրիկ խրամաբջիջ ու երեք զինվոր, նռնակը նետեցի, երեքը միասին պայթեցին: Բայց նրանցից մեկը հասցրեց մի «նվեր» էլ ինձ ուղարկել: Նռնակն ընկավ ոտքերիս մոտ, ոտքով հրեցի, ու երբ տրաքեց, միայն ոտքս վնասեց: Չգիտեմ` մարտը ինչքան տևեց: Վերջին ուժերով նռնակ էի նետում: Հետո թևիս ցավը սկսեց ուժեղանալ, հասկացա, որ թևս էլ է վիրավոր: Մոտեցա հրամանատարին, որ ասեմ` վիրավոր եմ, հենց այդ պահին աչքիս առաջ հրամանատարիս խփեցին: Նայեցի շուրջս, մյուսները չկային:

«Տա՛ր ինձ հրամանատարական դիտակետ»,- ասաց հրամանատարս:

Չհասցրի պատասխանել. չէր շնչում: Արդեն կրակոցի ձայները հեռվից էին լսվում: Այլևս չէի կարողանում քայլել: Գլորվելով իջա ձորը: Ու սկսեցի սողալ առաջ: Հրամանատարական դիտակետ չհասած` մի զինվորի ու սպայի հանդիպեցի: Զինվորն ինձ օգնեց, մոտ 3 կմ անցանք միասին: Հետո… աղոտ եմ հիշում` շտապ օգնության մեքենան, բժիշկները…

…Երեք տղամարդ ու մի կին սևեռուն լսում են մեր զրույցը: Կնոջ աչքերը թաց են, չէի նկատել` լալիս է:

-Մա՛մ, դու դուրս արի պալատից,- ասում է տղաներից մեկը:

Ու կինը գնում է:

-Մամաս է …եղբայրներս,- ծանոթացնում է Հրայրը:

Հետո շշուկով ասում` մի քանի օրում մայրս ծերացավ, լրիվ սպիտակեց: Եղբայրներս մի բուռ դարձան:

Ես նայում եմ «մի բուռ դարձած» տղաներին, հետո՝ Հրայրին:

-Ինչ մի բուռ, աժդահա են,- ասում եմ: Հրայրը բարձրաձայն ծիծաղում է:

-5-6 օր անգիտակից եմ եղել: Մերոնք շատ էին վախեցել:

-Վիճակը ծայրահեղ ծանր էր,- պատմում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը: -Ուղեղի այտուցի կասկածով դեղորայքային սեդացիա արեցինք: 5 օր պայքարել ենք նրա կյանքի համար: Հիմա, ինչպես տեսնում եք, շատ լավ է, շուտով կուղարկենք բուժական արձակուրդի:

Հրայրը ասես չի լսում բժշկին:

-Տղաները դիրքերը ետ են վերցրել,- ասում է:

-Գիտեմ:

-Երբ լսում էի Արցախյան պատերազմում կռված ֆիդայիների մասին, հաճախ ինքս ինձ հարց էի տալիս` կկարողանա՞մ կյանքս տալ հայրենի հողի համար… Ես հիմա գիտեմ, թե դա ինչ է: Տանը նստած՝ դու չես հասկանա, որովհետև` չգիտես:

-Ի՞նչ չգիտես…

Հրայրը լռում է` հայացքը մի կետի հառած ու ճիգ է անում բացատրել:

-Երբ դու սահմանին ես, ու թշնամին զենքով մտնում է քո տունը… հողդ պահելու, դիրքդ չհանձնելու համար պատրաստ ես մեկը չէ, տասը կյանք զոհել:

 

Հաղթած իջա դիրքերից

ԽԱՉԻԿԸ, ՀՐԱՅՐԸ, ՇԱՆԹԸ-Շանթին երեկ ենք վիրահատել,- ասում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը,- կատարվել է ծայրատի ռեամպուտացիա…

Սովորական բառերով ասած` 20-ամյա զինվորը զրկվել է ոտքից:

-Կկարողանա՞ խոսել,- հարցնում եմ բժշկին:

-Իհարկե,- պատասխանում է համոզված,- ամուր տղա է: Վերքը լավանալուց հետո կգնա պրոթեզավորման:

«Իսկ եթե տրամադրություն չունենա,- մտածում եմ հիվանդասենյակ գնալու ճանապարհին: Ռեամպուտացիա… պրոթեզավորում: Նա ընդամենը 20 տարեկան է…»:

Շանթը բարձրահասակ է, թիկնեղ, աթլետիկ կազմվածքով:

-Կկարողանա՞ս խոսել,- հարցնում եմ անվստահ:

-Ինչո՞ւ պիտի չկարողանամ,- պատասխանում է լայն ժպտալով:

Հետո տեղ է բացում ինձ համար:

-Նստեք այստեղ, հարմար տեղավորվեք,- ասում է քաղաքավարի, հոգատար:

Ես չգիտեմ` ինչից սկսեմ զրույցը, ինչ հարցնեմ, որ չխռովվի նրա հոգու փխրուն անդորրը, որ հրեշավոր պատկերները չգան ու չխռնվեն գլխի մեջ, աչքերի առաջ, չցավեցնեն սիրտը…

-Ադրբեջանցիներն ո՞նց էին կռվում,- ես հեռվից եմ գալիս:

-Շատ վատ,- պատասխանում է ինքնավստահ,- նրանց միակ առավելությունն այն է, որ շատ են: Շատ-շատ են: Գալիս են մեծ խմբերով` տանկերով, ուղղաթիռներով, տեսակ-տեսակ զենքերով: Բայց հենց մի քանի զոհ են տալիս, ինչ թափով որ եկել են, նույն թափով փախչում են` զինակից ընկերների մարմինները թողնելով մարտադաշտում: Թշնամուն պիտի վախեցնես: Ես շատ եմ զրուցել Արցախյան պատերազմի ֆիդայիների հետ, ու երբ նրանք ասում էին, որ ադրբեջանցիները շատ վախկոտ են, չէի հավատում, մտածում էի` պարծենում են: Մինչև որ ինքս չհամոզվեցի: Պիտի տեսնեիք, թե 40-50 տարեկան բեղ-մորուքով «հոպարները» ոնց էին փախչում 18-20 տարեկան հայ զինվորների առաջ:

Շանթը 4 օր ու գիշեր կռիվ է տվել ադրբեջանցի հրոսակախմբի դեմ` տանկերի, ուղղաթիռների, հրետանու: Երբեմն նույնիսկ թաքստոց մտնելու հնարավորություն չի ունեցել, բայց բախտը ժպտացել է, ու գնդակը չի դիպել տղային:

-Տանկերը մտել էին դիրքեր, բայց, ոնց եկել էին, այնպես էլ ետ դարձան: Դուրս շպրտեցինք: Փախչելու ժամանակ հասցրել էին մի երկու ական դնել խրամատներում, որոնցից մեկն էլ ինձ բաժին հասավ,- զինվորը նորից ժպտում է:

Որտեղի՞ց է ուժ գտնում, երբ է այդպես կոփել սեփական հոգին, ինչ ակունքից է սնվում վանաձորցի հասարակ տղայի կամքն ու արիությունը` մտածում եմ:

-Լավ էր, որ հրադադարի ժամանակ վիրավորվեցի, նրանց նահանջելուց հետո: Կարողացա մինչև վերջ կռվել… Ու հաղթած իջա դիրքերից:

Հետո Շանթը խոսում էր ապագայի մասին, իր ծրագրերի, երազանքների: Նրա աչքերն ասում են` մի տխրիր, ես հաղթելու եմ, բոլոր դժվարությունները թողնելու եմ ետևում:

-Մայրիկիդ կանչիր՝ միասին նկարվեք,- ասում է լուսանկարիչ Արեգը Շանթին՝ մատնացույց անելով հիվանդասենյակում ներսուդուրս անող կանանց:

-Իմ մայրն այստեղ չէ,- պատասխանում է Շանթը:

-Ես նկարվեմ մայրիկիդ փոխարեն,- կատակում եմ` շեշտելով փոխարեն բառը:

Լայնաշուրթ ժպտում է` իհարկե:

Ու երբ գրկում են ուսերը, գլուխը հարմար տեղավորում է ուսիս: Մի անսահման գորով է թրթռում իմ հոգում. նա իմ զինվորն է, իմ պաշտպանը, իմ հարազատը: Մերն է: Բոլորինս:

«Օպել»-ի վարորդը Մարգահովիտ գյուղի գազալցակայանում վճարել է կեղծ թղթադրամով․ նա հայտնաբերվել է «Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձը Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել. Իրանի նախագահ Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենաբարեկամական երկրների վարկանիշային աղյուսակում Մենք չենք համաձայնի Դոնբասից զորքերի միակողմանի դուրսբերմանը. Զելենսկի ԱՄՆ–ում ձերբակալվել է դերասան Շայա Լաբաֆը ՌԴ ՊՆ․ Ղրիմի վրա հարձակման փորձի ժամանակ խոցվել են ուկրաինական անօդաչուներ Ուկրաինայում տարաձայնություններ են ծագել Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարի վերաբերյալ. Economist Բռնապետությունն անհրաժեշտ է և օգտակար․ Լուկաշենկո Ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 18-ից 22-ը Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետՄիացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը․ դեսպան Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը Երկու ռազմական և տեխնոլոգիական տերություններ, Հայաստանի երկու վաղեմի բարեկամներ. Օլիվիե Դըկոտինյի 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմաթիում Ժնևում ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները․ ի՞նչ է որոշվել Հայր Սուրբը երիտասարդներին պատգամեց շարունակել ապրել աղոթքով Իրան–ԱՄՆ բանակցությունները նվազեցրել են նավթի գները համաշխարհային շուկայում Երևանում հարգանքի տուրք են մատուցել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակին Ասա՛ ղեկավարիդ՝ թող պայմանագիր ուղարկի․ Ծառուկյանն արձագանքել է ամերիկացու մարտահրավերին Իդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանՎիճաբանություն՝ ԵրևանումԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՄոսկվայում ադրբեջանցի զույգն ինքնասպան է եղել 5-ամյա երեխայի աչքի առաջ Դեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Բարսելոնան» կփորձի ձեռք բերել Մարկու Տյուրամին Կամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն ՄարուքյանՎիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել է. Նուբարաշենի ոստիկանների բացահայտումը ԱՄՆ-ում բացահայտել են Չինաստանի հետ սահմանին ռուսական Սու-57 կործանիչներ տեղակայելու պատճառը «Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար ԱՆ-ից պարզաբանում են՝ ինչու է ուշանում պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձը Ճանապարհային տեսախցիկները վերահսկում են ոչ միայն արագությունը. ինչ խախտումներ են ֆիքսվում Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանԼարսը փակ է Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱրագածոտնի թեմի գլխավոր հաշվապահին դատարանը տնային կալանքից ազատել է Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Տեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը