Gucci-ն թողարկել Է Epiphany գիրքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆGucci իտալական նորաձեւության տունը թողարկել Է Epiphany գիրքը: Դրանում ներկայացված են բրենդի հագուստի հավաքածուները: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Da Man-ին, այն ստեղծվել Է ընկերության կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելի կողմից՝ ամերիկացի հայտնի լուսանկարիչ Արի Մարկոպուլոսի հետ համագործակցությամբ: Հրատարակությունը լույս Է տեսել սահմանափակ քանակով՝ 1000 օրինակով:
Գիրքը, որի անվանումը թարգմանվում Է որպես «աստվածահայտնություն», վաճառքի կհանվի մայիսի 5-ից, գինը 55 եվրո Է:
Gucci իտալական նորաձեւության տունը 1921 թվականին հիմնադրվել Է մոդելագործ Գուչո Գուչիի կողմից: Ներկայում ընկերությունը մասնագիտանում Է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների եւ տեքստիլի թողարկման բնագավառում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



