Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

BlogNews.am-ը լուսանկարել է Երևանի Fashion Blogger-ներին

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Fashion blogger, սա նորաձևության ոլորտում արդեն վաղուց ընդունված մասնագիտություն է: Ամբողջ աշխարհում կան հայտնի անուններ, ովքեր սպասված հյուրեր են բոլոր նորաձևության շաբաթներին և ցուցադրություններին, իսկ ոմանք էլ համագործակցում են հայտնի դիզայներների հետ: Չնայած հայաստանում բլոգգերների դպրոցը կարծես նոր-նոր է սկսում զարգանալ, բայց մենք էլ ոչինչով չենք զիջում և վստահաբար կարելի է ասել՝ ունենք լավ և նորաձևության մասին գաղափար ունեցող բլոգգերներ: BlogNews.am-ը լուսանկարել է նրանց, ներկայացրել լուքերը և խոսել նորաձև լինելու մասին:

Կուրորեն հետևել այս կամ այն թրենդին՝ կնշանակի լինել այնպես ինչպես բոլորն են, իսկ ես թրենդները համապատասխանեցնում եմ  իմ զգեստապահարանին և տարբերվող լուծումներ ստեղծում: 

Նորաձևության բնագավառում աշխատում եմ արդեն հինգ տարի: Աշխատել եմ տարբեր բրենդային խանութներում, որպես տնօրեն և վստահ կարող եմ ասել, որ աշխատանքի ընտրության հարցում չեմ սխալվել: Ասում են, եթե սիրում ես չես զգում՝ ինչպես է օրդ անցնում. դա իմ մասին է:

Չկա կոնկրետ ոճ որին հետևում եմ, ես սիրում եմ միքսել տարբեր ոճեր: Կարծում եմ՝ մարդ չպետք է լինի միայն մեկ ոճի մեջ. նորաձևությունը հետաքրքիր և արագ զարգացող ուղղություն է, պետք է արագ կողմորոշվես և գտնես քոնը: Աշխատանքի բերումով հիմա ավելի շատ քեժուալ և սպորտային ոճի մեջ եմ: Սիրում եմ էսքպերիմենտներ անել և համարձակ եմ, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կկրեմ: Չեմ սիրում վառ և աչքի զարնող հագուս, շատ կարճ և բաց, իսկ համարձակությունս կայանում է նրանում, որ կրում եմ այնպիսի հագուստ, որոնք մեր քաղաքում դեռ տարածված չեն և շատ քչերն են  կրում:

Ամեն նորաձևության միտում չէ, որ ինձ համար է, ես բազմաթիվ նորաձև իրերից ընտրում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է, ինչ ընդգծում է իմ առավելությունները և փակում թերությունները: 

Իմ զգեստապահարանում արդեն վաղուց չեք գտնի չափազանց բաց, վառ կամ տարբեր քարերով զարդարված զգեստներ, խոշոր պրինտով հագուստ, ցածր գոտկատեղով տաբատ: Կարծում եմ ՝ կինը պետք է առաջնահերթ լինի կանացի, այդ ոճին կատարյալ տիրապետելուց հետո միայն` նոր պետք է էքսպերիմենտներ անի: Ոճս փոխել եմ  ժամանակի ընթացքում, առանց կտրուկ փոփոխությունների:

Ինձ ինստագրամում հետևում են շատ մարդիկ, և կարող եմ նշել, որ դրանց թվում շատ են օտարերկրացիները, հետևողների միայն մի մասն է հայ: Դրա պատճառն մեկն է՝ փոսքերս անում եմ անգլերեն լեզվով. սիրում եմ հայերենը և հայոց լեզուն, քանի որ հետևորդներիս մեծ մասն հայ չեն, նախընտրում եմ անգլերեն գրել: Ակտիվ եմ ինստագրամում և փորձում եմ պատասխանել բոլորի մեկնաբանություններին: Ես նորմալ եմ տանում նաև քննադատությունը՝ դա անխուսափելի է մեր օրերում. դու կամ քո հագնվելու ոճը չի կարող և չպետք է դու գա անխտիր բոլորին: Եթե դու հայելու մեջ նայելիս քեզ վստահ ես  զգում, հավանում ես քո կրած հագուստն, ապա ոչ մի բացասական կարծիք չպետք է քեզ վիրավորի:

Ասում են՝ ճաշակին ընկեր չկա և ես միանշանակ համաձայն եմ: Ես հետևում եմ ինչպես հայ, այնպես էլ այլազգի բլոգգերների: Սիրում եմ ինձ համար նոր մարդկանց էջեր հայտնաբերել, չեմ փորձում կրկնօրինակել ինչ որ մեկի ոճը, չեմ փորձում նման կերպարներ ստեղծել, բայց միանշանակ ոգեշնչվում եմ շատերի ոճերից:  

Կարծում եմ՝ ներկայումս նորաձևության մեջ գլխավոր ճաշակ թելադրողները բլոգգերնեն են, և նորաձևության տներն այդ փաստը գիտակցելով` իրենց բրենդի գովազդը վստահում են բլոգգերներին, ովքեր կարողանում են ավելի ճիշտ ու արդյունավետ գովազդել արտադրանքը:

Սովորում եմ գեղարվեստի պետական համալսարանի հագուստի մոդելավորման բաժնում: Չգիտեմ՝ ինչով կզբաղվեմ հետագայում, բայց ես իմ ապագան տեսնում եմ նորաձևության բնագավառում: Ինքս եմ կարում իմ զգեստները և ոգեշնչվում եմ գրեթե ամեն ինչից:

Չունեմ որևէ նախընտրած ոճ, որովհետև բոլոր ոճերի մեջ փորձում եմ  ինձ գտնել ու դրանք համադրելով՝ ստանալ իմ կերպարը: Հիմնականում կրում եմ չիք, թոմբոյ և քեժուալ:

Իմ զգեստապահարանում չեք գտնի երկար շրջազգեստ. իրականում որևէ պատճառ չկա, պարազապես չեմ սիրում երկար շրջազգեստ կրել:

Վերջին թրենդը որին հետևում եմ և որը իմ ամենասիրելին է՝ սպորտային կոշիկների համադրումն է կիսաշրջազգեստների հետ: Ըստ իս սա ոչ միայն ոճային է, այլև օգնում է մնալ կանացի, ինչպես նաև հարմարավետ զգալ:

Ինձ համար ամենահետաքրքիր իրադարձությունները նորաձևության շաբաթներն են, սակայն ինձ այնքան չեն գերում բուն ցուցադրությունները, որքան այդ ցուցադրություններին ներկա հյուրերը, ովքեր առանձնանում են իրենց նորարարական և էքսցենտրիկ ոճով: Այդ հյուրերի շարքում էլ կարելի է նկատել այն մարդկանց ում ոճերով ես հիանում եմ:  Այդ մարդկանց թվին են պատկանում՝ Էլինա Պերմինովան, Ջիովաննա Բաթթագլիան, Հիլդա Ամբրոսոն, Դիլետտա Բոնաուիտին, ինչպես նաև բլոգգերներ Սիարա Ֆերրագնին, Նիքոլ Վորնը և Շեա Մարիան:

 

 

 

Ֆեշնի մեջ պարտադիր ոչինչ չի կարող լինել․ իսկական նորաձևությունն ազատության մասին է. հագուստը պետք է թույլ տա քեզ զգալ ազատ, անկախ և ինքնավստահ։

Բլոգի գաղափարը ունեի դեռ 2011 թվականից, սակայն անընդհատ հետաձգում էի նրա բացումը։ Վերջապես, 2013 թ․-ին հավաքեցի ուժերս և հրապարակեցի իմ առաջին գրառումը։ Ինձ դուր էր գալիս մարդկանց հետ կիսվել  իմ աշխարհընկալմամբ՝ բլոգի միջոցով։ Մասնագիտությամբ լինելով գրաֆիկ դիզայներ, փորձում էի աչքին հաճելի և որակով նյութեր մատուցել հետևորդներիս։ Երկու տարի առաջ երեք ընկերուհիներով ստեղծեցինք «Այլկերպ», որը զբաղվում է հայերեն լեզվով սեղանի ինտելեկտուալ խաղերի արտադրությամբ: Բացի «Այլկերպ»-ից աշխատում եմ նաև «ONEArmenia» ՀԿ-ում՝ որպես արտ-տնօրեն. Երկուսն էլ պահանջում են բավականին շատ եռանդ և ժամանակ: Բլոգս, ցավոք մղվեց հետին պլան: Բայց հուսով եմ՝ դա ժամանակավոր է:

Ոճը ստեղծվում է այն ամենինց, ինչից մենք ոգեշչնվում ենք: Իմ ոգեշնչման աղբյուրը հենց կյանքն է, այն՝ ինչ իմ մեջ և իմ կողքին կատարվում է ամեն օր: Այդ պատճառով էլ մի օր ես կարող եմ կրել սպորտային հագուստ, մի օր՝ դասական, իսկ հաջորդ օրն էլ համադրել այնպիսի բաներ, որ երևի թե այդ աութֆիթի ոճն անուն էլ չունենա:

 

   

Առհասարակ դոգմաներ աշխատում եմ չունենալ ոչ կյանքի նկատմամբ, ոչ էլ նորաձևության: Բայց մի քանի բան կա, որոնք չեմ կրում՝ «հայտնի» վայրի կենդանիների պրինտեր և տրիկոներ. ինձ համար երկուսն էլ ասոցացվում են վուլգարության հետ:

Այս տարի իմ սիրելի թրենդներն են բաց ուսերն և մեծ ծավալ ունեցող հագուստը: Նաև շատ եմ սիրում էքնոն, որը մի քանի տարի է, ինչ պոդիումից չի իջնում: Այս անգամ այն ներկայացվել է աֆրիկյան կոլորիտով՝գունեղ ու բազմաթիվ նախշերով:

Հավանում և հետևում եմ Օլիվիա Պոլերմոյին, Միրոսլավա Դումային, Դոյնա Չոբանույին, Զանիտա Ութինգթոնին՝ նրանցից յուրաքանչյուրը վառ անձնավորություն է և առանձնահատուկ շունչ է բերում նորաձևության աշխարհ։ Ամեն դեպքում, խորհուրդ կտայի կուրորեն չկրկնօրինակել ոչ ոգի, այլ ստեղծել սեփական ոճը։ Կարևորը՝ ճանաչել ինքդ քեզ, անկախ հասարակության կարծիքից, լինել անհատականություն, չձուլվել մոխրագույն ամբոխին։

Երբ բացեցի «Colors of the City» ֆեշն բլոգը, հասկացա, որ շատերին հետաքրքիր է այն, ինչ ես գրում և ցույց եմ տալիս, հատկապես դեռահասների շրջանում։ Իսկ ինչպես գիտենք, այդ տարիքում աղջիկները արդեն սկսում են հետևել նորաձևությանը, ստեղծել սեփական ոճը, և բլոգգերները ունենալով ինքնաարտահայտվելու հնարավորություն, կարող են ուղղեցույց լինել նորաձևության իրենց հարթակում:

Ֆեշնի մեջ պարտադիր ոչինչ չի կարող լինել․ իսկական նորաձևությունն ազատության մասին է, հագուստը պետք է թույլ տա քեզ զգալ ազատ, անկախ և ինքնավստահ։ Իսկ թե այն կլինի հայտնի բրենդից, թե մասմարքեթից՝  երկրորդական է։ Ինքս փորձում եմ աջակցել մեր հայ դիզայներներին․ օրինակ՝ այս լուսանկարներում նորաթուխ Gabrielle1920  հայկական բրենդի հագուստն եմ կրում, համադրելով այն տաբատի հետ, որը գնել եմ մի քանի տարի առաջ: Նորաձև լինելու համար բոլորովին կարիք չկա ամեն օր նոր հագուստ կրել, հագնվել թանկ և թրենդային: Օգտագործել քո զգեստապահարանի պարունակությունը և մատուցել ինքդ քեզ նորովի` սա է իմ պատկերացմամբ նորաձև լինելը:

Դիմահարդար՝ Անի Աղաբաբյան

Համաշխարային թրենդերը մեզ մոտ բավականին ուշ են հասնում, հասնելուց հետո էլ տարածման դինամիկան այդքան խոստումնալից չէ:

Նորաձևության ոլորտում սպորտային, դասական կամ քեժուալ ոճերը, ես ավելի շատ ֆորմատ եմ համարում: Իսկ հագուստի համադրումն ու դրա յուրովի ներկայացումն՝ արդեն ոճ: Ինչ վերաբերում է ինձ, սիրում եմ համադրել առաջին հայացքից անհամադրելի իրերը և շեշտել կոնտրաստները:

Իմ զգեստապահարանում կարծում եմ ամեն ինչ էլ կգտնեք՝ սպորտային կոշիկների հրավառությունից մինչև բարձրակրունկներ, սքինի և բոյֆրենդ ջինսերից մինչև դասական տաբատներ ու քյուլոթեր, ամենատարբեր ձևվածքների ու ծավալների զգեստեր, ինչպես նաև կաշի, թավշակաշի, շղարշ, փերուրներ, փայլեր և այլ հետաքրքիր գործվածքներից տարբեր իրեր:

Համաշխարային թրենդերը մեզ մոտ բավականին ուշ են հասնում, հասնելուց հետո էլ տարածման դինամիկան այդքան խոստումնալից չէ: Օրինակ այսօր նոր կարելի է նկատել քյուլթ կրող աղջիկների, այն էլ ծայրահեղ հազվադեմ, մինչդեռ վերջինս նախորդ աշուն/ձմեռ սեզոնի թրենդերից է: Օրինակները բազմազան են: Եվ ես կանխատեսում եմ, որ շուտով փետուրները, գուլպա-սանդալները, վերնաշապիկ զգեստերը, դենիմը և մի շարք այլ ժամկետնանց թրենդեր ևս կտարածվեն: Ինչ վերաբերում է ինձ, վերջին թրենդերից շատ եմ հավանում փայլուն դարսերը, կոմիքսային և դիջիթըլ պրինտերն ու շղարշե դետալները:

Նորաձևությունն այն ոլորտն է, որտեղ չափանիշները ծայրահեղ հարաբերական են, հեղինակությունները՝ ժամանակավոր հատկապես դրանց ակտիվորեն հետևող և մեկնաբանող մարդկանց համար: Սակայն եզակի մարդիկ, ովքեր շարունակում են ինձ համար իդեալ և ոգեշնչման աղբյուր մնալ ճապոնացի դիզայներներ Յոջի Յամամոտոն և Ռեյ Կավակուբոն (COMME des GARÇONS) են, ում 80-90-ականներ աշխատանքները իմ դիտարկմամբ այժմ կրկնօրինակման առարկա են դարձել բազմաթիվ հայտնի և երիտասարդ դիզայներների համար:

Մի օր դիզայներներն ու նորաձևության ինդուստրիան կառավարողները հասկացան, որ իրենց էլիտար և այդքան անհասանելի ցուցադրություններից դուրս ձևավորվել է մի նոր հսկայական ֆեշն ինդուտրիա, որի ղեկին հենց բլոգերներն են, ովքեր հասարակ մարդկան համար ավելի հետաքրքիր և կրկնօրինակելի են: Արդյունքում եղավ այն, որ այսօր հայտնի բլոգերները որպես «ինֆլյուընսրներ» համագործակցում են բազմաթիվ բարձր նորաձևության տների հետ և նրանց գործունեությունը խիստ շաղկապվծ է, որտեղ ֆեշն բլոգերների հիմնական գործառույթը հենց թրենդ թելադրելն է:

Եթե չգիտես՝ ինչ կրել, պետք է պարադիր սպիտակ վերաշապիկ հագնես. չկա այնպիսի կին որին այն չսազի:

Արդեն մեկ տարուց ավելի է ինչ ունեմ իմ բլոգն, այնտեղ ես օրվա լուք են առաջարկում, ներկայացնում եմ նորաձևության թրենդներ, նորություններ: Շատ տարբեր ոճերի լուքեր եմ առաջարկում, որ յուրաքանչուր աղջիկ, կին կարողանա իրեն հոգեհարազատ հագուստ ընտրի: Սիրում եմ որոնումներ անել, և բոլոր աղջիկներին, կանանց ևս խորհուրդ եմ տալիս չվախենալ որոնումնրից և ամենակարևորը ճիշտ հագուստ կրել համապատասխան վայրի հետ:

Ոճ ունենալը կապ չունի բյուջեի հետ, պետք է միայն ուշադիր լինել կտորի որակին և առանձնահատկությանը: Կարելի է հագնվել մատչելի և ունենալ հետաքրքիր և տարբրվող տեսք:

Դիզայներնեը կարող են ոճ թելադրել, բայց  ոճ թելադրողի և հաճախորդի միջև կապող օղակը՝ բլոգգերն է: Ամբողջ աշխարհում ամեն դեմպքում այդպես է, որովհետև շատ դիզայներներ համագործակցում են բլոգգերների հետ, ովքեր կարող են դիզայների մեսիջը տեղ հասցնել: Ես միշտ սիրում եմ ասել Վիվյեն Վեստվուդի խոսքերը՝ «դիզայներները կարողանում են տարբեր հիմարություն ստեղծել և միշտ գտնվում են մարդիկ, ովքեր այդ հիմարությունը կրում են»: Կան մարդիկ, որ ինչ որ թելադրվում է, պետք է պարտադիր կրեն՝ հաշվի չառնելով, որ այն կարող է անցողիկ լինել: Ես ինքս առաջարկուն եմ կրել այնպիսի հագուստ, որ նորաձևության ոլորտում այպես ասած չի հնանում, այսինքն եթե այն հիմա ակտուալ է, կարող է ակտուալ լինել տաս տարի ևս,  դրանք այն հիմնական հագուստներն են, որ միշտ պահանջված են լինելու, օրինակ՝ սպիտակ վերնաշապիկը, որը չի կարող երբեք նորաձև չլինել, և այն կինը ով հագել է սպիտակ վերնաշապիկ չի կարող երբևէ համարվել անտեղի հագնված:

Ես ինքս զբաղվում եմ աքսեսուարների դիզայնով, ինձ շատ հոգեհարազատ է, քանի որ մ աքսեսուարն է յուրահատուկ դարձնում լուքը և առանց դրանց կարծես՝ կինը մերկ է նայվում: Օրինակ, եթե դուք նույն հագուստը կրում եք այլ ասքեսուարով, տպավորություն է ստեղծվում, որ դուք այլ հագուստ եք կրել: Ես երկար չեմ մտածել իմ բրենդի կարագախոսի մասին. ես սիրում եմ, որ մարդն առանձնանում է իր յուրահատկությամբ: Մեր լուքը շատ բան կարող է ասել մեր մասին, քանի որ պրոֆեսիոնալ աչք կարող է ֆիքսել, թե ինչ մասնագիտություն ունի տվալ մարդը:

Կարծում եմ` շատ կանայք ուրախացան, երբ թրենդ դարձավ կիսաշրջազգեստների համադրումը սպորտային կոշիկների հետ: Շատ դժվար է անընդմեջ բարձրակրունկների վրա լինել և այսօրվա նորաձևությունը հնարավորություն է տալիս, կրել կեդեր, բոթասներ և ամենակարևորը որ դրանք շատ ոճային են նայվում և իրենց միանշանակ կարելի է համարդրել տարբեր ոճերի հետ:

Երբ կինը բարձրակրունկ  է կրում, միայնշանակ իրեն այլ կերպ է զգում: Նախ ավելի գեղեցիկ է լինում, իրեն ավելի կանացի է զգում, բայց կարելի է անգամ կեդերով այնպիսի լուք ստեղծել, որ տոնականության զգացողություն ստեղծվի: Բայց ամեն դեպքում ես կողմկից եմ, որ եթե ինչ որ խնջույք է գոնե կեդերի փոխարեն լինեն, ուրիշ կոշիկներ:

Քանի որ ինքս շատ եմ կրում սպիտակ շապիկներ, համարեցի որ բոլորին էլ հաճելի կլինի կրել: Այն կարելի է հադրել բոյֆրենդ ջինսերի, շորտերի, կիսաշրջազգեստների: Որոշցի, որ այն ինչ անում եմ աքսեսուարներիս վրա, նույն բանը կարող եմ օգտագործել արդեն մայկաների վրա: Ամեն դեպքում այս մայկաների վրա իմ ձեռագիրը երևում է:

Գերադասում եմ գնել ոչ թանկ հագուստ մի քանի պատճառով՝ նույն գումարով թվով ավելի շատ հագուստ  կարելի է գնել, հագուստից շատ արագ եմ հոգնում, սիրում եմ հաճախ թարմացնել զգեստապահարանս:

Արդեն հինգ տարի է գործում է «Mashroom» կայքը, ես ժամանակին աշխատում էի որպես լրագրող քաղաքական հասարակական ամսագրերից մեկում, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ ուզում եմ նորաձևության մասին գրել: Որոշեցի, որ կարող եմ ունենալ սեփական տիրույթ, որտեղ կկարողանամ ինքնաարտահայտվեմ և նորաձևության մասին գրել: Այդ ժամանակ նորաձևության մասին չէին գրում, այսինքն այդ բացը կար, իհարկե ունեինք նորաձևության պիոներներ՝ Ֆաինային և Արմեն Գալյանին, նրանք իհարկե նախատիպն արդեն ստեղծել էին, բայց յուրաքանչյուրը խորացավ իր նեղ մասնագիտական շրջանակներում:

Պետք է ասեմ, որ ամբողջ աշխարհում բլոգգերներն են ոճ թելադրում, թե հասարակությանը և թե դիզայներին ինչ կրել, ինչն ինչի հետ համադրել և ինչ նորամուծություններ անել նորաձևության մեջ: Վառ օրինակ է բոթասների նորամուծությունը, որը եկավ հենց սթրիթ ֆեյշնից և Շանելը, Դիոռը իրենց «hot couture» հավաքածուներում ստեղծեցին ձեռագործ բոթասներ:

Առաջ նորաձևության բլոգգերներին մասնագետները ընդհանրապես չէին ընդունում. ասում էին դիզայներ ես, թե՞ սա անում ես որ դիզայներ դառնաս: Ես մարդկանց համոզում էի, որ չեմ պատրաստվում դիզայներ դառնալ, այլ գրում եմ նորաձևության մասին սեփական մտքերը և դրանով գուցե աղջիկներին ուղղություն ցույց կտամ, կոգեշնչեմ իմ խորհուրդներով:

 

Ես այն գուցե տաօրինակ անձնավորություններից եմ, որ դեռ դպրոցի տարիներին կրում էի միայն սպորտային կոշիկներ և կրում էի դասական լեյզրների հետ, դա հասարակության կողմից միանշանակ չէր ընդունվում: Այս թրենդը ինձ համար շատ ընդունելի է, քանի որ ես ակտիվ ապրելակերպի կողմնակից եմ և կարծում եմ՝ կնոջ համար կոշիկը պետք է հարմարավետ լինի:

Կարելի է ասել, որ այսօր ֆեյշն բլոգգերը Հայաստանում կարող է գումար աշխատել, իհարկե խոսքը մեծ գումարների մասին չէ, ի տարբերություն այլազգի բլոգգերների, ովքեր համագործակցում են դիզայներներ հետ, սակայն Հայաստան էլ իր փոքրիկ շուկայով իր կանոնները ունի, իհարկե բլոգը ստաբիլ եկամտի աղբյուր չէ:

Ես հագուստ չեմ ստեղծի, հավաքածու չեմ թողարկի քանի որ չունեմ կրթություն, ես այն աղջիկներից չեմ որ փոքր տարիքում տիկնիկներիս համար շորեր եմ կարել:

Ես կատարում եմ օֆիսային շատ լուրջ աշխատանք, իհարկե փորձում եմ դրես կոդը պահպանել: Շատ հաճախ աշխատավայրում զարմանում են իմ հագուստների համարձակ համադրության վրա:

Գերադասում եմ գնել ոչ թանկ հագուստ մի քանի պատճառով՝ նույն գումարով թվով ավելի շատ հագուստ է կարելի գնել, հագուստից շատ արագ եմ հոգնում, սիրում եմ հաճախ թարմացնել զգեստապահարանս: Նույնը սակայն չեմ կարող ասել աքսեսուարների մասին՝ սիրում եմ բրենդային ակնոցներ ու ժամացույցներ գնել և արդեն ունեմ կուտակած հավաքածու, ինչի համար հաճախ մտերիմներս զայրանում են վրաս:

Առաջարկներ շատ են լինում, ինչ որ հաղորդումներ վարելու բայց ես դեռ պատրաստ չեմ, ես սիրում եմ ավելի շատ գրել նորաձևության մասին և դեկտեմբերի ամսից սկսել եմ ավելի շատ հայկական նորաձևության մասին գրել, պրոպագանդել ուզում եմ ցույց տալ ազգաբնակչությանը, որ հայկական հագուստ կրելը՝ նորաձև է:

Նյութը՝Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Հայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն