«Ասում են, որ բլինդաժն է փլվել, բայց բլինդաժը հնարավոր չի՝ ինքն իրեն փլվի». զոհված զինծառայողը Գեղամասարից էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmlur.am-ը գրում է.
Ինչպես ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, հայնտաբերվել են ժամկետային զինծառայողներ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի մարմինները: Շարքային Իգոր Հակոբյանը Գետաշենից էր, իսկ Կորյուն Հարությունյանը Վարդենիսի Գեղամասար գյուղից:
Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ զինծառայողները զոհվել են զինվորական ապաստարանի փլվելու պատճառով: «Բլինդաժը փլվել է, խեղճ երեխեքը մնացել են տակը»,- ասաց գյուղապետը: Գեղամասարի գյուղապետ Գարեգին Բեկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Կորյուն Հարությունյանը դպրոցից հետո միանգամից անցել է պարտադիր ժամկետային զինծառայության Ջեբրայիլում:
«Ասում են, որ բլինդաժն է փլվել, բայց բլինդաժը հնարավոր չի՝ ինքն իրեն փլվի, չեմ կարող կոնկրետ ասել, բայց միգուցե ինչ-որ բան ա կպել»:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



