Ողբերգական վթար՝ Ճամբարակ-Բերդ ճանապարհին. մեքենան 300 մետր գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 3-ին` ժամը 01.36-ին, տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Ճամբարակ-Բերդ հատվածում (26-րդ կմ) «Օպել Աստրա Ջի» մակնիշի 35 LP 907 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' 1977 թ. ծնված Ս. Ծ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով Ս. Ծ.-ը տեղում մահացել է:

Հրշեջ - փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի փականը:
Լուսանկարները՝ Shamshyan.com-ի
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



