ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները մասնակցում են ռազմա-սպորտային կողմնորոշման մրցույթին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայում մեկնարկել է ռազմա-սպորտային կողմնորոշման մրցույթի ընտրական փուլը մոտոհրաձգային և հատուկ ստորաբաժանումների ծառայողների միջև:
Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մրցույթն անցկացվում է բարձրալեռնային Կամհուդ հրաձգարանում: Մրցույթին կմասնակցի շուրջ 100 զինծառայող: Մրցույթը կանցկացվի երկու փուլով: Առաջին փուլի շրջանակում կստուգվեն մասնակիցների տեսական, իսկ երկրորդ փուլի ընթացքում`գործնական գիտելիքները և հմտությունները:
Ընտրական փուլի հաղթողները կմասնակցեն ռազմա-սպորտային կողմնորոշման առաջնությանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



