Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինպե՞ս են անցնում «Շանթի» նոր սերիալի նկարահանումներն ու ի՞նչ զարգացումներ են սպասվում

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերության եթերում ապրիլի 25-ից մեկնարկել է նոր հեռուստասերիալ՝ «Թաքնված սեր», որը խոստանում է հետաքրքիր և դինամիկ զարգացումներ։ BlogNews-ը զրուցել է սերիալի սցենարի համահեղինակ Նարի Ղազարյանի հետ, ինչպես նաև՝ ներկայացնում է լուսանկարներ նկարահանման հրապարակից:

 

Նարին նշեց, որ հեռուստանովելը նվիրվածության, դավաճանության, վրեժխնդրության ու մեծ սիրո մասին է։ Պատմության հիմքում 3 եղբայրներ են՝ Աշոտ Տեր-Մաթևոսյանի, Գնել Ուլիխանյանի և Դավիթ Աղաջանյանի հերոսները, ովքեր, կորցնելով իրենց քրոջը, երդվում են գտնել մեղավորին ու ամեն գնով վրեժխնդիր լինել, սակայն սերն իրար է խառնում նրանց բոլոր ծրագրերը: Թե երկընտրանքի առաջ կանգնած ինչ ճանապարհ կընտրեն և ինչ զարգացումներ կլինեն, հեռուստադիտողները կիմանան հետևելով ընթացքին:

Սցենարի համահեղինակը հայտնեց, որ այս անգամ ևս «Շանթը» միջազգային ձևաչափ է գնել։ «Մարդկանց մի զանգվածի մոտ թյուր կարծիք կա, որ ֆորմատ գնելը ենթադրում է որևէ սերիալի կրկնօրինակում, սակայն այդպես չէ։ Միջազգային հայտնի ֆիլմ արտադրող ընկերության հետ պայմանագրի համաձայն՝ «Շանթը»  գնել է տվյալ հեռուստանովելը նկարահանելու իրավունքը, սակայն հեռուստաընկերության կողմից խնդիր է դրվել պատմությունը հայկականացնել և ներկայացնել նորովի։ Այս ֆիլմի դեպքում էլ ֆորմատը գնել ենք, սակայն հսկայական աշխատանք ենք տարել»,- նշեց սցենարիստը՝ հավելելով, իր հետ սցենարի համահեղինակ է նաև Անի Հայկազյանը։

Հեռուստաընկերությունից հայտնեցին, որ «Թաքնված սեր»-ն արդեն իսկ բարձր վարկանիշ ունի՝ որպես  նոր սկսված սերիալ:

Ֆիլմում խաղում են նաև Նելլի Խերանյանը, Դավիթ Հակոբյանը, Իննա Խոջամիրյանը, Սոֆյա Պողոսյանը, Գայանե Բալյանը, Մարիամ Ադամյանը, Մուրադ Նադիրյանը, Սուրեն Թումասյանը, Ասյա Հովհաննիսյանը, Աշոտ Հակոբյանը և այլք։ Տևական դադարից հետո իր դերասանական կարիերային կվերադառնա նաև դերասան Աբել Աբելյանի կինը՝ Օլյա Հակոբյանը։ Սցենարիստը նշեց, որ երկրորդական կերպարների համար ևս ընտրել են պրոֆեսիոնալ դերասանների։

Դիտարկմանը, որ «Շանթի» գրեթե բոլոր նախագծերում հիմնական դերասանները կրկնվում են, Նարին ասաց, որ այս հեռուստասերիալում նորովի են ներկայանալու։ «Օրինակ Աշոտ Տեր Մաթևոսյանին կտեսնենք ավելի էմոցիոնալ տեսարաններում։ Մյուս հերոսների հետ կապված էլ շատ հետաքրքիր ընտրություն է արվել. դերասաններն իրենց ցույց կտան նոր կողմից։ Կան դերասաններ, ովքեր կրկնվում են, սակայն նրանք աչքի են ընկնում դերասանական լավ խաղով»,- եզրափակեց Նարին։

                     

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի 

Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը