Թուրքիան ԵՄ անդամ չի լինելու. Կեմերոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությունն առաջիկա տասը տարում քիչ հավանական է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները, մինչ այդ հայտարարությունը Քեմերոնը ոչ լավատեսական վերաբերմունք էր արտահայտել ԵՄ երկրներ Թուրքիայի քաղաքացիների առանց վիզաների այցելության մասին:
Նա հայտարարել է, որ եթե անգամ Բրյուսելը համաձայնի դրան, ապա Լոնդոնը չի աջակցելու այդ քայլին: Քեմերոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան իր տարածք առանց վիզայի այցելության հնարավորություն Թուրքիային չի առաջարկելու:
Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրների տարածք կարճաժամկետ այցելությունների համար Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ է առաջարկել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



