Ադրբեջանում ականների վրա պայթելու 7 դեպք է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում ականների վրա պայթելու 7 դեպք է գրանցվել 2015 թվականի 7 ամսվա ընթացքում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA-ն, հայտարարել է «Ականների դեմ ադրբեջանական ընկերություն» հասարակական միության նախագահ Հաֆիզ Սաֆիխանովը:
Նրա խոսքով՝ ականների վրա պայթելու յոթ դեպքերի արդյունքում երեք մարդ զոհվել, 8 մարդ էլ վիրավորվել է:
«Զոհվածներն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ են եղել: Վիրավորվածներից մեկը զինծառայող է, մնացածները' քաղաքացիական անձինք»,- ասել է Սաֆիխանովը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



