Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը ձեռնարկում է ակտիվ քայլեր հաշմանդամների սոցիալական ներառման ուղղությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում 2016 թվականը հայտարարվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների տարի»: Այդ առիթով կա համապատասխան միջոցառումների ժամանակացույց, որն իրականացնելու են տաբեր կառույցներ: «Հաշմանդամների իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծն արդեն ուղարկվել է կառավարության քննարկմանը: Այն առավելապես ուղղված  է հաշմանդամների սոցիալական ներառմանը, սակայն չեն մոռացվում սոցիալական պաշտպանության մեխանիզմները: «Կարելի է ասել, որօրենքի նախագիծը Հայաստանում 2010 թ. մայիսին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» վավերացված ՄԱԿ-իկոնվենցիայÕ « դրույթների պահանջ է: Հաշմանդամների պաշտպանության մասին նախորդ օրենքն ընդունվել էր 1993 թ. և ընթացքումենթարկվել փոփոխությունների, բայց հիմա, բնականաբար, նոր օրենք է հարկավոր»,- ասում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության  հաշմանդամների հիմնահարցերիբաժնի առաջատար մասնագետ Հայկ Մկրտչյանը: Նրա խոսքով՝ նախագծի ստեղծմանը նպաստել է ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը»:

ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամների հիմնահարցերի բաժինը պետության միջոցներով իրականացնում է մի քանի մեծ ծրագրեր, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը: Դրանք իրականացվում են ոչ միայն պետական մարմինների, այլև տարբեր ՀԿ-ների և դրանց հետ համագործակցության շնորհիվ: «Ծրագրերն այս ոլորտում նախատեսում են ոչ միայն շրջակա միջավայրում մատչելիության ապահովում ու զբաղվածության խթանում, այլ նաև կարծրատիպերի վերացում ու խտրական վերաբերմունքի բացառում»,- նշեց մասնագետը: Նա ընդգծեց, որ ծրագրերի իրականացման համար նախարարությունը որդեգրել է «Ոչինչ մեզ՝ առանց մեր մասնակցության» գաղափարախոսությունը. այդպիսով հաշմանդամներին ևս հնարավորություն է տրվում մասնակցելու միջավայրի հարմարեցման գործընթացին: Երկրորդ գաղափարախոսության իմաստն այն է, որ եթե հաշմանդամների համար իրականացվում են հարմարեցման ծրագրեր, ապա դրանք հարմար են նաև մնացածի համար: 

«Բացի այդ՝ պետական և մասնավոր ընկերությունները օրենքի ուժով, ապա նաև կառավարության որոշմամբ հաստատված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց քվոտայի չափով պարտադիր տրամադրում են աշխատատեղեր: Պետական կառույցներում քվոտան կազմում է 3 %, մասնավորներում՝ 1%»,- ավելացրեց Մկրտչյանը: Կառավարության որոշմամբ գործում է նաև մասհանման մեխանիզմը, այսինքն՝ եթե որևէ կազմակերություն չի կատարում քվոտայի պահանջը, ապա նրա միջոցներից կատարվում է մասհանում՝ ուղղված հաշմանդամ անձանց խրախուսման ծրագրերին:

«Ներկայումս կառավարության գերակա ուղղություններից է հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրումը, որն ուղղված է հաշմանդամների կարիքների լիարժեք բացահայտմանն ու սոցիալական կարիքների գնահատմանը: Պիլոտային ծրագիրն անցնում է Երևանում և որոշ մարզերում՝ հաշվի առնելով հաշմանդամների մասնակցության հնարավորությունները և միջավայրի ազդեցությունը հաշմանդամություն ունեցող անձի վրա »,- հավելեց Մկրտչյանը: Այս տարի նաև մշակվելու է «Համալիր ծրագիր» անվամբ ռազմավարությունը, որն օգնելու և առաջանորդելու է ոլորտի կարգավորումը: 

Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսագործունեության բոլորոլորտներում հավասար պայմանների ստեղծման ու հավասար հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր: 

«Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում» ծրագրի շրջանակում հաշմանդամներինտրամադրվում են ոչ միայն պրոթեզներ, օրթեզներ, քայլակներ, ձեռնափայտեր, այլև ձայնաստեղծ սարքերի տրամադրում և աչքի պրոթեզավորում»: «Հաշմանդամներինսայլակներով և լսողական սարքերով ապահովում» ծրագիրը նախատեսում է հատուկ սայլակների տրամադրում հաշմանդամության կարգավիճակ ունեցող երեխաների, հաշմանդամության առաջին խումբ ունեցող անձանց համար: «Այդ սայլակների  տեխնիկական բնութագրերը մշակվել են համապատասխան ՀԿ-ների հետ՝ միջոցներն ավելի նպատակային օգտագործելու համար: Այսինքն, սայլակները մշակվում են՝ կախված տարիքային խմբից, զբաղմունքից, բնակության վայրից և այլն»,-մանրամասնեց Մկրտչյանը: 

Գործում են նաև «Բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ», «Տեսողությունը կորցրած հաշմանդամների համար հատուկտառատեսակներով գրքերի տպագրության, տետրերի պատրաստման և «Խոսող գրքերի» ձայնագրության ծառայություններ», «Մտավոր խնդիրներ ունեցողդեռահասների և երիտասարդների սոցիալ-վերականգնողական ծառայություններ»,

«Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման, աշխատանքային վերականգնման և խորհրդատվական ծառայություններ» ծրագրերը:

Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի