Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել. պարզաբանում
ՔԱՂԱՔԱԿԱՆOrer.am-ը գրում է.
Ի պատասխան Orer.am-ի հարցման՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը փոխանցեց հետևյալը.
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները։ Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել։
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



