Թուրքական իշխանությունների կողմից խլված Cihan գործակալությունը եւ Zaman թերթը փակվում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Zaman պարբերականն ու Cihan լրատվական գործակալությունը ժամանակավոր կառավարող պետական պատվիրակությունը որոշել է փակել երկու լրատվամիջոցներները։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ պետության կողմից խլվելուց հետո ժամանակավոր կառավարիչները նպատակահարմար չեն գտել, որ հիշյալ լրատվամիջոցներն իրենց աշխատանքները շարունակեն։
Նշենք, որ թուրքական իշխանությունները խլեցին Zaman թերթն ու Cihan ;րատվական գործակալությունը՝ պատճառաբանելով, որ այն ֆինանսավորում է Էրդողանի ոխերիմ թշնամի Ֆեթուլլահ Գյուլենին, իսկ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիայում ահաբեկչական կառույցի պարագլուխ են հայտարարել։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



