Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպիսի՞ խառնվածքի տեր մարդ եք.թեստ

ԼԱՅՖ

Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպիսի՞ խառնվածքի տեր անձնավորություն եք, այս թեստի օգնությամբ դա կարող եք պարզել: Պարզապես պատասխանեք հարցերին եւ միաորները գումարեք իրար ու արդյունքում կծանոթանաք ձեր խառնվածքին:1. Այսօրվա կյանքի ի՞նչն եք սիրում (Ամեն ինչը-10 մ., ոչինչ չեմ սիրում-7 մ., նայած ինչը-5 մ.)

2. Այս կյանքի ի՞նչը ձեզ դուր չի գալիս (ամեն ինչը-3 մ., նայած ինչը 6 մ.)

3. Երբ մտնում եք անծանոթ միջավայր, շու՞տ եք շփման մեջ մտնում (այո-10 մ., ոչ-8 մ.)

4. Դուք օպտիմիս՞տ եք (լավատես), թե՞ պեսիմիստ (վատատես) (օպտիմիստ-9 մ., պեսիմիստ-2 մ.)

5. Տարվա ո՞ր եղանակն եք սիրում եւ ինչու՞ (ամառը-3 մ., գարունը-4մ., աշունը-2 մ., ձմեռը-1 մ.)

6. Ո՞ր գույնն եք սիրում (բոլոր գույներն էլ դուր են գալիս-5 մ., ինչ-որ գույնի անուն-8 մ., մի քանի գույն-9 մ.)

7. Թռչուններ սիրու՞մ եք (այո-7 մ., ոչ-1 մ., նայած ինչ թռչուն-3 մ.)

8. Գազաններ սիրու՞մ եք (այո-8 մ., ոչ-1 մ., նայած ինչ գազան-4 մ.)

9. Ձեզ ինչպիսի՞ կենդանիներ են դուր գալիս` ընտանի, թե վայրի (ընտանի-10 մ., վայրի-9 մ., երկուսն էլ-6 մ.)

10. Դուք սիրո թեմային ինչպե՞ս եք մոտենում (լուրջ-10 մ., սովորական-8 մ., լուրջ չեմ մոտենում-5 մ.)

11. Դուք օգնու՞մ եք թույլերին (այո-11 մ., ոչ-0 մ., նայած ժամանմակ-6 մ.)

12. Օգնու՞մ եք ծերերին (այո-6 մ., ոչ-1 մ., նայած ժամանակ-5 մ.)

13. Եթե ձեզ երեք հոգի միաժամանակ առաջարկություն անեն, որի՞ առաջարկությունը կընդունեք, եթե առաջինը գեղեցիկ է, բայց ձեզ չի համապատասխանում նրա բնավորությունը, երկրորդը բնավորությամբ համապատասխանում է, բայց տգեղ է, իսկ երորդը հրաշալի բնավորություն ունի, բայց տեսքն այնպիսին է, որի համար կարելի է ասեք՝ «ոչինչ» (առաջինին-4 մ., երկրորդին-7 մ., երրորդին-10 մ.)

14. Դուք հպա՞րտ եք, թե՞ գոռոզ (հպարտ-10 մ., գոռոզ-6 մ., երկուսն էլ կա իմ մեջ-2 մ.)

15. Ձեզանից ցածրներին ի՞նչ աչքով եք նայում (լավ-9 մ., սովորական-5 մ., տեսնել չեմ կարող-3 մ.)

16. Դուք ձեր հոգին համարու՞մ եք նուրբ (այո-8 մ., ոչ-5 մ.)

17. Դուք նրբանկա՞տ եք (այո-7 մ., ոչ-6 մ.)

18. Ձեր կյանքում կա՞ այնպիսի մեկը, որը ձեզ համար շատ է թանկ (այո-10 մ., ոչ-4 մ., բոլորն էլ ինձ համար թանկ են-8 մ.)

19. Կյանքում դառն օրեր ապրե՞լ եք (այո-7 մ., ոչ-10 մ.)

20. Կյանքը ձեր հանդեպ դաժանություն արե՞լ է (այո-5 մ., ոչ-9 մ.)

21. Երջանկության պահեր երբևէ ապրե՞լ եք (այո-10 մ., ոչ-5 մ., չեմ հիշում (կամ չեմ կարող ասել)-0 մ.)

22. Ու՞մ հետ եք դուք ձեզ երջանիկ զգում (ծնողների հետ-6 մ., ամուսնու հետ-7 մ., ընկերական միջավայրում-8 մ., ձեր սիրո ասպետի հետ-9 մ.)

23. Ընդունու՞մ եք, որ կապուտաչյա մարդիկ քմահաճ են (այո-10 մ., ոչ-7 մ., երևի (կամ նայած որտեղ)-9 մ.)

24. Ընդունու՞մ եք այն միտքը, որն ասում է՝ «կյանքը ևս կապուտաչյա է, դրա համար էլ շատ են կյանքի քմահաճույքները»(այո-10 մ., ոչ-5 մ., նայած որտեղ-7 մ.)

25. Երբևէ պատահե՞լ է, որ ցավ զգաք հոգում և դրանից դրդված ինքնասպանության ցանկություն ունենաք (այո-3 մ., ոչ-6 մ., քննադատաբար եմ մոտենում այդ հարցին-10 մ.)

26. Ապագայի կյանքն ինչպե՞ս եք պատկերացնում (վառ գույներով-7 մ., լրիվ մշուշված-4 մ., ոչ մի պատկերացում էլ չունեմ-2 մ.)

27. Դուք կարո՞ղ եք տխուր պահերին ուրախ ձևանալ, եթե դա անհրաժեշտ է (այո-10 մ., ոչ-9 մ., նայած տխրությանս չափի-8 մ.)

28. Եթե դուք ուրախ եք, բայց ձեր միջավայրում ինչ-որ մեկը տխուր է, կարո՞ղ եք ձեր ուրախությունը թաքցնել և նրան հոգեպես սատար կանգնել (այո-10 մ., ոչ 5 մ., չեմ կարող ասել-6 մ.)

29. Տխրու՞մ եք, երբ տեսնում եք վիրավոր կամ սպանված թռչունի կամ կենդանու (այո-10 մ., ոչ-5 մ., չեմ կարող ասել-1 մ.)

30. Խղճմտանք զգու՞մ եք օլիգրոֆենիայով տառապողների (դեպիլների) հանդեպ (այո-10 մ., ոչ-3 մ., նայած ժամանակ-4 մ.)

Արդյունքները

100-140 միավոր. ֆլեյգմատիկ (ուժեղ, հավասարա-կշռված, իներտ)-Այս անձին բնորոշ է ցածր սենզիտիվությունը` զգայունակությունը, թույլ հուզականությունը: Նրան դժվար է ծիծաղեցնել, երբ կոլեկտիվում բոլորը ծիծաղում են, նա մնում է անդրդվելի: Տհաճությունների դեպքում պահպանում է հանգստությունը: Դիմախաղն աղքատ է: Շարժումներն անարտահայտիչ են: Սակայն ակտիվ է` ցուցաբերում է բարձր ակտիվություն, որն էլ նկատելիորեն ազդում և գերակշռում է փոքր ռեակտիվության վրա, ինչպես նաև աչքի է ընկնում աշխատունակությամբ, համբերատարությամբ, զսպվածությամբ և ինքնատիրապետմամբ:

Շարժումները և խոսքը դանդաղ են: Հնարամիտ չէ: Դանդաղ է կենտրոնացնում ուշադրությունը: Դժվարությամբ է հարմարվում նոր իրադրությանը և վերակառուցում հմտություններն ու սովորությունները: Այս անձն ինտրովերտ է` ուշ շփվող: Դժվարությամբ է մտերմություն հաստատում և դժվարությամբ է արձագանքում արտաքին տպավորություններին:

141-180 միավոր. խոլերիկ (ուժեղ, անհավասա-րակշռված, իներտ)-Աչքի է ընկնում թույլ սենզիտիվությամբ` թույլ զգայունակությամբ, բարձր ռեակտիվությամբ և ակտիվությամբ: Սակայն գերակշռում է ռեակտիվությունը: Այդ պատճառով տվյալ անձն անզուսպ է, անհամբեր, բռնկվող: Նա ավելի ռիգիդ է` անճկուն է, քան սանգվինիկը: Այստեղից էլ գալիս է ձգտումների և հետաքրքրությունների խիստ կայունությունը: Նա նաև ունի համառություն, բայց ուշադրությունն արագ է տեղափոխում և հոգեկան տեմպն ուժեղ է:

181-215 միավոր. սանգվինիկ (ուժեղհավասարկշռված, շարժուն)-Բարձր ռեակտիվություն ունեցող անձ է: Չնչին առիթով բարձրաձայն քրքջում է: Աննշան փաստը կարող է զարգացնել խիստ ձևով: Աշխուժությամբ և մեծ գրգռվածությամբ պատասխանում և արձագանքում է այն ամենին, ինչը գրավում է նրա ուշադրությունը: Նրան բնորոշ է աշխույժ դիմախաղը և արտահայտիչ շարժումները: Նրա դեմքից կարելի է գուշակել տրամադրությունը և վերաբերմունքը դեպի առարկան կամ մարդը: Նրան հատուկ են ուշադրության արագ կենտրոնացումը և ցածր սենզիտիվությունը` ցածր զգայունակությունը: Այս անձն ունի զգայունության բարձր շեմք: Խիստ թույլ հնչյունները և լուսային գրգիռները չի նկատվում:

Այդ անձին բնորոշ է բարձր ակտիվությունը: Խիստ եռանդուն է և աշխատունակ, դասերին հաճախ է ձեռք բարձրացնում, կարող է աշխատել երկար և ամեն մի նոր գործ սկսում է մեծ եռանդով:

Ակտիվությունը և ռեակտիվությունը հավասարակշռված են: Նրան հեշտությամբ կարելի է կարգուկանոնի ենթարկել: Նա լավ է զսպում իր զգացմունքների դրսևորումը և իր ոչ կամածին հակազդումները: Նրան բնորոշ են արագ շարժումները, խոսքի արագ տեմպը, նոր աշխատանքում արագ է ներգրավվում և արագ կենտրոնացնում է ուշադրությունը: Նրան բնորոշ են մտքի արագությունը և հնարամտությունը:

Նրան հատուկ է և’ շարժումների, և’ մտքի մեծ ճկունություն, իսկ զգացմունքները, տրամադրությունը, հետաքրքրությունները և ձգտումները խիստ փոփոխական են: Արագորեն է մտերմանում անծանոթ մարդկանց հետ: Հեշտությամբ է սովորում նոր պահանջներին ու պայմաններին: Հեշտությամբ է մի աշխատանքից անցնում մյուսին: Նա արագ է յուրացնում և վերակառուցում հմտությունները:

Այս անձն էքստրավերտ է` շուտ շփվող: Արտաքին տպավորություներին ավելի մեծ չափով է արձագանքում, քան թե անցյալի և ապագայի մտապատկերներին:

216 և բարձր միավոր. մելանխոլիկ (թույլ, ինքնամփոփ, չշփվող )-Այս անձն ունի բարձր սենզիտիվություն` բարձր զգայունակություն: Փոքր իսկ առիթի դեպքում կարող է արտասվել: Չափից դուրս վիրավորվող է: Հիվանդագին զգայուն է: Օժտված է փոքր ռեակտիվությամբ: Դիմախաղը և շարժումներն աղքատ են, անարտահայտիչ: Ձայնը ցածր է, լալիս է կամաց: Հազվադեպ է լիաթոք ծիծաղում: Ցուցաբերում է ցածր ակտիվություն: Դասի ժամանակ շատ հազվադեպ է ձեռք բարձրացնում: Անվստահ է, երկչոտ, ամենափոքր դժվարությունն անգամ դարձնում է անգործունյա: Եռանդուն չէ շուտ է հուզվում, Աշխատունակությունը ցածր է: Ուշադրությունը հեշտությամբ է շեղվում, անկայուն է: Նկատվում է հոգեկան դանդաղ տեմպ:

Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո