ԱՄՆ-ն մտադիր չէ Սև ծովում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայել. ԱՄՆ Պետդեպ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն մտադիր չէ հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայել Սև ծովում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` սպառազինման վերահսկողության հարցերով օգնական Ֆրենկ Ռոուզը:
Գործակալության թղթակցի հետ զրույցում վերջինս նշել է, որ Եվրոպայում տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերը (ՀՀՊ) ուղղված չեն Ռուսաստանի դեմ:
«Մենք դրա մասին երկար տարիներ ենք խոսել: Ինչ վերաբերում է Լեհաստանում և Ռումինիայում տեղակայված համակարգերին, դրանք ստեղծվում են եվրաատլանտյան տարածաշրջանի արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար», - հավելել է Ռոուզը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



