Քեմերոնը խոստացել է ԵՄ-ն բարեփոխել նաեւ Բրիտանիայում հանրաքվեից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեից հետո էլ Լոնդոնը կշարունակի հասնել բարեփոխումների, որոնք կհամապատասխանեն ԵՄ անդամ պետությունների շահերին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Express & Star-ը:
«Եվրամիությունը բարեփոխելու մեր խնդիրը չպետք է ավարտվի հանրաքվեով, եւ մենք կշարունակենք ԵՄ-ն բարելավելու ուղիներ փնտրել»,- նշել է Քեմերոնը:
Նա հիշեցրել է, որ Լոնդոնին հաջողվել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի համար անդամության հատուկ պայմաններ ձեռք բերել՝ վստահեցնելով, որ Բրիտանիան ԵՄ-ում միգրացիայի սահմանափակման միջոցներ կներդնի, ինչպես նաեւ կշարունակի հետեւողականորեն աշխատել մարդու իրավունքների շուրջ օրենսդրության ոլորտում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



