Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս են անցնում «Եվրատեսիլ 2016»-ի նախամրցութային օրերը Ստոկհոլմում. Պատմում է Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Վերջին շրջանում շատերն անհամբեր սպասում են Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016»-ին, ուր Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունն արդեն մի քանի օր է Ստոկհոլմում է, նրանք մեծ պատասխանատվությամբ ու առանձահատուկ կերպով պատրաստվում են ընդամենը մի քանի օրից մեկնարկող միջազգային ամենահայտնի մրցույթին, իսկ մինչ այդ Ստոկհոլմից Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արուսյակ Զախարյանը Life.panorama.am-ին մանրամասներ է հայտնել մրցույթից եւ մեր մասնակցի նախամրցութային գործունեությունից.

«Մայիսի 1-ից «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունը Ստոկհոլմում է եւ այս օրերի ընթացքում հասցրել է բազմաթիվ հանդիպումներ ունենալ ինչպես «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչների, այնպես էլ տարբեր հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Մայրիսի 2-ին կայացավ մեր առաջին փորձը, որի ընթացքում Իվետա Մուկուչյանն առաջին անգամ «Եվրատեսիլի» բեմում կատարեց իր «Love Wave» մրցութային ստեղծագործությունը ու չափազանց դրական գնահատվեց ներկաների ու լրատվամիջոցների շրջանում. ինչպես հայտնի է՝ վերջիններիս կողմից Իվետայի ելույթը առաջին փորձից հետո լավագույնը ճանաչվեց թե իր ձայնի հզորությամբ, թե բեմականացմամբ»,- պատմեց Արուսյակ Զախարյանն ու շարունակեց.

«Առաջին փորձից հետո կայացավ նաեւ Իվետայի մասնակցությամբ մամուլի ասուլիս, որին ներկա էին միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչները. նրանց կողմից մեծ հետաքրքրություն կար Իվետա Մուկուչյանի եւ այս տարվա  Հայաստանի մասնակցության նկատմամբ: Ասուլիսի ընթացքում Իվետան սպառիչ կերպով պատասխանեց հարցերին, ներկայացրեց, թե ի՞նչ նախամրցութային ընթացք ենք անցել, ի՞նչ անելիքներ են եղել եւ ի՞նչ սպասելիքներով է նա մասնակցում «Եվրատեսիլ-2016»-ին»:

Մայիսի 3-ին Իվետա Մուկուչյանն ու հայաստանյան պատվիրակությունը հանդիպում են ունեցել նաեւ Ստոկհոլմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ.

«Առանց չափազանցությունների՝ հայ համայնքի հետ մեր հանդիպումը շատ ջերմ մթնոլորտում կայացավ: Մեր հայրենակիցները կարողացան այնքան դրական էներգիա փոխանցել, որ Իվետան այդ ամենով ոգեւորված եւ ինչպես ինքն է սիրում նշել՝ զինված, կբարձրանա եվրատեսիլյան բեմ: Իվետան հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ շատ լավ է հասկանում, թե ինչ է նշանակում ապրել հայրենիքից հեռու եւ այդ առումով խորհրդանշական համարեց հայրենիքից հեռու հանդիպել մեր հայրենակիցների հետ ու մեկմեկու փոխանցել կուտակված կարոտը: Ի դեպ՝ այդ օրը հանպատրաստից փոքրիկ համերգային շոու իրականացվեց, մեր բեք-վոկալիստները կատարեցին «Կիլիկա», «Երազ իմ երկիր հայրենի» երգերը, ինչպես նաեւ կենդանի հնչեղությամբ Իվետան երգեց «Love Wave» ստեղծագործությունը»,- նշեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը դիտում են եվրոպական ավելի քան 40 երկրներում, այն գրեթե 200 միլիոն հեռուստադիտող ունի: Հենվելով մրցույթի այս կարեւոր փաստերի վրա, Արուսյակի փոխանցմամբ, մասնակիցներն ու պատվիրակությունը, ինչպես եւ Ստոկհոլմի հայ համայնքը հասկանում են մեր երկրի համար այս մրցույթի կարեւորությունը. սա միջոց է եւս մեկ անգամ գրեթե ողջ աշխարհին ներկայացնելու մեր երկիրը:

Վաղը՝ մայիսի 6-ին «Եվրատեսիլ-2016»-ի շրջանակում կկայանա մրցույթի երկրորդ փորձը.

«Վաղը մեզ համար ոչ պակաս կարեւոր օր է, քանի որ պետք է պահել այն հետաքրքրությունն ու ակտիվությունը, որը կար առաջին փորձից հետո: Իվետայի  տրամադրությունը շատ բարձր է, կա հաղթական տրամադրվածություն, ինչի շնորհիվ նա անելու է ամեն հնարավորը, որպեսզի վաղվա ելույթը եւս լինի բարձր որակի, ինչին բոլորս ենք ձգտում»,- հավելեց Արուսյակ Զախարյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ եվրատեսիլյան բեմում Իվետա Մուկուչյանի առաջին փորձից հետո նրա զգեստի վերաբերյալ Հայաստանում բարձրացված աղմուկին, որին ի պատասխան Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը ժպիտով նշեց.

«Ինչ վերաբերվում է հագուստին, ապա որեւէ բան այս պահին չեմ կարող հայտնել, ամեն ինչ պարզ կդառնա վաղվա փորձից»:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում ելույթ կունենա 7-րդ համարի ներքո: Ի դեպ՝ երեկվանից հասանելի է «Love Wave» երգի ռեմիքս տարբերակը:


 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո