ԱՄՆ-ում Դավութօղլուի պաշտոնանկությունը Թուրքիայի ներքին քաղաքական հարցն են համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պաշտոնանկությունն այդ երկրի ներքին քաղաքական գործն է:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք տեսել ենք հաղորդագրությունն այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռացել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնից և այն մասին, որ կուսակցության նոր ղեկավարի ընտրության համար հաջորդ նիստը կկայան մայիսի 22-ին: Դա Թուրքիայի ներքաղաքական գործն է»,- հայտարարել է Թոները:
Հիշեցնենք, որ այսօր Դավութօղլուն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



