ԻՊ-ի զինյալները Լիբիայի արեւելքում մի քանի շրջաննել են գրավել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից դեպի արեւելք մի քանի շրջաններ են գրավել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Al-Wasat-ը:
Ահաբեկիչներին հաջողվել է զավթել Աբու Ղրեյն քաղաքն ու մի քանի փոքր բնակավայրեր: ԻՊ-ի զինյալների այս հաջողությունը պայմանավորված է «Միսուրաթյան բրիգադներ»-ի ջոկատների նահանջով:
ԻՊ-ի մահապարտները գրոհից առաջ ականապատ ավտոմեքենաներով հարձակվել են միսուրաթցիների հսկիչ անցակետերի վրա:
Ներխուժումից հետո ահաբեկիչները 7 մարդու մահապատժի են ենթարկել, որոնցից 3-ը՝ ոստիկաններ, 4-ը՝ զինծառայողներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



