ԱՄՆ-ում Դավութօղլուի պաշտոնանկությունը Թուրքիայի ներքին քաղաքական հարցն են համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պաշտոնանկությունն այդ երկրի ներքին քաղաքական գործն է: Վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք տեսել ենք հաղորդագրությունն այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռացել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնից և այն մասին, որ կուսակցության նոր ղեկավարի ընտրության համար հաջորդ նիստը կկայան մայիսի 22-ին: Դա Թուրքիայի ներքաղաքական գործն է»,- հայտարարել է Թոները:



