Մոգերինին մեկնաբանել է Դավութօղլուի հրաժարականը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական միությունը չի կարող գնատական տալ Թուրքիայի վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալուն, ինչպես նաև թե դա ինչպես կազդի փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի վրա: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Կոսովո կատարած այցի ժամանակ:
«Դեռևս ժամանակավրեպ է դրան անդրադառնալ, նշել, թե ինչպիսի հետևանքներ կլինեն: Մենք անպայման կքննարկենք դա թուրքական իշխանությունների հետ և միասին կհստակեցնենք հետագա քայլերը»,- վկայակոչելով «Ռոյթեր»-ը, ասել է Մոգերինին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



