Կանադայում օդանավակայան է հրդեհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնտառային հրդեհների պատճառով հրդեհ է բռնկվել կանադական Ալբերտա նահանգի Ֆորտ-Մաքմյուրեյ քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանը:
Ինչպես հաղորդում է CBC հեռուստաալիքը, Կանադայի տրանսպորտի նախարարության տվյալներով` այրվում է օդանավակայանի հյուսիսային հատվածը: Կրակն արդեն ոչնչացրել է օդակայանի հյուրանոցը, խանութը և ևս մի քանի կառույցներ:
Հաղորդվում էր, որ կրակը շարունակվում է տարածվել: Ուղևորները տերմինալներից տարհանվել են անվտանգ տարածք: Օդանավակայանի ողջ տարածքը պատվել է ծխով: Բոլոր չվերթները հետաձգվել են, սակայն աշխատակիցների մի մասը դեռ գտնվում է հարավային հատվածում, որտեղ կրակը չի հասել:
Նշվում է, որ Ալբերտայում հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է 90 000-ի: Նախօրեին տարածաշրջանում արտակարգ դրություն էր հայտարարվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



