Քադիրովը Չեչնիայի Գերագույն դատարանի նախագահին առաջարկել է հեռանալ պաշտոնից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Մագոմեդ Կարատաեւին, ինչպես նաեւ եւս երեք դատավորի առաջարկել է հեռանալ պաշտոններից՝ վստահությունը կորցնելու պատճառով:
Այս մասին Քադիրովը գրել է Instagram-ի իր էջում:
«Ես Չեչնիայի Գերագույն դատարանի նախագահ Մագոմեդ Կարատաեւին ու երեք դատավորների առաջարկեցի, եթե պատվի եւ պրոֆեսիոնալ էթիկայի հասկացություն ունեն, դիմում գրեն եւ ինքնակամ հեռանան զբաղեցրած պաշտոններից»,- գրել է նա:
Ըստ Gazeta-ի, Քադիրովը նշել է, որ պատճառը վիճելի բնակարանների գործերի քննությունն է, որոնց շրջանակում միեւնույն գործով հակասական դատավճիռներ են կայացվել: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ինքնակամ պաշտոնից հեռանալու մասին որոշումն «ամենաճիշտ վճիռը կլինի նրանց կյանքում»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



