Յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին Ռուսաստանը լուրջ սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար. CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՅուրաքանչյուր հինգերորդ ամերիկացի այն կարծիքին է, որ Ռուսաստանը լուրջ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են սոցիոլոգիական հարցման հրապարակված արդյունքները, որն անցկացրել են CNN հեռուստաալիքը եւ ORC հետազոտական ծառայությո ւնը:
Հարցման մասնակիցների 21 տոկոսը վստահ է, որ Ռուսաստանը «լուրջ սպառնալիք» է ներկայացնում ԱՄՆ-ի համար, 40 տոկոսն այդ սպառնալիքը համարում է չափավոր, 22 տոկոսը՝ ոչ մեծ: 15 տոկոսն այն կարծիքին է, որ ՌԴ-ի կողմից իրենց երկրի համար ընդհանրապես վտանգ չկա:
Ամերիկացիների առավել մեծ անհանգստությունն Է առաջացնում «Իսլամական պետությունը»: Խմբավորման կողմից վտանգի ամենաբարձր աստիճանը նշել է հարցվածների 73 տոկոսը: Չինաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի կողմից «լուրջ սպառնալիք» է տեսնում հարցման մասնակիցների համապատասխանաբար 24 տոկոսը, 43 տոկոսը եւ 43 տոկոսը:
Հարցումն այս տարվա ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 1-ը հեռախոսով անցկացվել է շուրջ հազար ամերիկացիների շրջանում: Վիճակագրական անճշտությունը կազմում է մոտավորապես 3 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



