ԼՂ կարգավիճակը կորոշվի համապարփակ կարգավորման միջոցով. ԱՄՆ պետդեպ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեռնային Ղարաբաղի վերջնական կագավիճակը կարող է որոշվել միայն համապարփակ կարգավորման միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոները:
«Միացյալ Նահանգները, ինչպես նաև միջազգային հանրությունը չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի միայն համապարփակ կարգավորման կոնտեքստում, հետևաբար մենք հորդորում ենք կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ լավ հավատով` հասնելու այն կարգավորմանը, որը կնպաստի նպատակների իրականացմանը»,- նշել է Թոները: Նա հավելել է, որ աշխատանքները պետք է շարունակվեն Մինսկի խմբի շրջանակում: Թոները հորդորել է կողմերին վերադառնալ կարգավորման գործընթացին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



