Մշակվել Է աշխարհում առաջին հոլոգրաֆիկ ճկուն սմարթֆոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔինգսթոնի (Օնտարիո, Կանադա) Քուինսի համալսարանի ինժեներներն ստեղծել են HoloFlex սմարթֆոնի նախատիպը: Սարքի տեսահեռարձակումը զետեղված Է Human Media Lab լաբորատորիայի YouTube-Էջում, որտեղ կատարվել Է մշակումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
HoloFlex-ը հանդերձված Է հոլոգրաֆիկ ճկուն դիսփլեյով, որի շերտերից մեկը բաղկացած Է միկրոսկոպիկ լուսացիր ոսպնյակներով: Այդ կերպ Էկրանին հայտնվում Է ծավալադիտական պատկեր, որը կարող Է միաժամանակ դիտել մի քանի մարդ, ըստ որում հատուկ ակնոց չի պահանջվում:
Ի տարբերություն գոյություն ունեցող՝ ճկուն դիսփլեյներով գաջեթների, HoloFlex-ն Էկրանի կորացումներն ընդունում Է որպես հրամաններ: Այսպես, օրինակ, օգտատերը կարող Է փոխել հեռավորությունը վիրտուալ օբյեկտների միջեւ՝ ճկելով սմարթֆոնը:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



