Իվետա Մուկուչյանի երկրորդ փորձը՝ մրցութային շքեղ զգեստով
ՎԻԴԵՈՄայիսի 2-ին Եվրատեսիլ 2016-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը առաջին անգամ բարձրացավ շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմ եւ միանգամից գրավեց բոլորի ուշադրությունը։ Նրա «LoveWave» երգի փորձը համարվեց օրվա լավագույն ելույթ եւ երգչուհին հայտնվեց ֆավորիտների շարքում։ Այժմ երկրպագուները վառ, տպավորիչ եւ կրակոտ շոու են սպասվում Իվետայից։
Այսօր՝ մայիսի 6-ին, կայացել է երգչուհու երկրորդ փորձը, որի հոլովակն արդեն հայտնվել է համացանցում։ Ի դեպ, այս անգամ Իվետան ներկայացել է հենց այն զգեստով, որով նա ելույթ կունենա կիսաեզրափակիչ փուլում։ Այն գրեթե նույն ոճով է, ինչպես առաջին փորձի ժամանակ, պարզապես ավելի շքեղ ու բեմական։
Աղբյուրը` NEWS.am STYLE
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է



