Լեյբորիստ Սադիք Հանը առաջատարն է Լոնդոնի քաղաքագլխի ընտրություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեյբորիստական կուսակցությունից թեկնածու Սադիք Հանը առաջատարն Է Լոնդոնի քաղաքագլխի ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 45 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այսպիսով՝ նա կարող Է դառնալ պատմության մեջ առաջին մուսուլմանը, որը կգլխավորի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի վարչակազմը: Այդ մասին վկայում են տրված քվեաթերթիկների շուրջ 60 տոկոսի հաշվման տվյալները:
Պահպանողական կուսակցությունից նրա ընդդիմախոս Զաք Գոլդսմիթը առայժմ հավաքում Է ձայների 35 տոկոսը: 10 տոկոսի առավելությունը Հանին դարձնում Է Լոնդոնի քաղաքագլխի աթոռի համար ընտրարշավի ակհայտ առաջատարը: Հաջողության դեպքում լեյբորիստները վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ իրենց թեկնածուին կհաստատեն այդ կարեւոր պաշտոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



