Խոշոր վթար Սիսիանում. «Ֆոլքսվագենը» շրջվել է. կա 4 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 5-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գորայք գյուղի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել, կան տուժածներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.45-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 172-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



