Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել մահմեդական թեկնածուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի քաղաքապետ է ընտրվել Լեյբորիստական կուսակցության թեկնածուն՝ պակիստանցի միգրանտների որդի Սադիկ Խանը:
Նա պատմության մեջ կմտնի որպես բրիտանական մայրաքաղաքի առաջին մահմեդական քաղաքապետը: Ըստ Reuters-ը, նա առաջատար է 98.7% ձայների հաշվարկի արդյունքում: Սադիկ Խանի օգտին քվեարկել է ընտրողների 44%-ը, պահպանողականների թեկնածու Զաք Գոլդսմիթի օգտին՝ 35%-ը:
Lenta-ի փոխանցմամբ, Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում Խանը կփոխարինի պահպանողական Բորիս Ջոնսոնին, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականի մայիսի 4-ից՝ երկու ժամկետով:
46-ամյա Սադիկ Խանը մասնագիտությամբ իրավաբան է, մասնագիտանում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նախկինում նա գլխավորել է տեղական ինքնակառավարման հարցերի, այնուհետեւ՝ տրանսպորտի նախարարությունները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



