Պայթյուն Լոռիում. 19-ամյա երիտասարդին այս պահին տեղափոխում են Երեւան (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Լոռու մարզի Գուգարք գյուղի տներից մեկում ժամեր առաջ պայթյուն է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 21-ի սահմաններում:
Նախնական տեղեկություններով՝ շտապօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա Վ. Միկիչյանը՝ ձեռքերի մատները պայթյունից մասնատված վիճակով: Տուժածի վիճակը գնահատվում է ծանր, նրան այժմ տեղափոխում են Երեւան:
Դեպքի վայրում աշխատում են Գուգարքի ոստիկաններն ու քննչական խումբը: Դեպքը տեղի է ունեցել տան նկուղում։ Հայտնաբերվել է նաեւ պայթած պարկուճ:
Մանրամասները՝ առաջիկայում:



1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



