Հոնկոնգ ուղեւորվող օդանավը հայտնվել է մրրկայնության գոտում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆHong Kong Airlines ավիաընկերության Airbus A330-200 օդանավը, որը ինդոնեզական Բալի կղզուց ուղեւորվում էր Հոնկոնգ, ընկել է ուժեղ մրրկանության գոտի Բորնեոյի վրայով անցնելիս: Օդանավի 17 ուղեւորները տուժել են, հայտնել է Բալի կղզու Միջազգային օդանավակայանի ներկայացուցիչ Նգուրախ Ռայը:
«Տասնյոթ մարդ է տուժել, 12-ին պետք է հիվանդանոց տեղափոխել հետագա բուժման համար, հինգ մարդ էլ օգնություն է ստացել օդնավակայանի կլինիկայում ու արդեն դուրս է գրվել »,- հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը AFP գործակալությանը:
Օդանավում 204 ուղեւոր կար ու անձնակազմի 12 անդամ: Տուժածների մեծ մասը կարողացել է ինքնուրույն դուրս գալ օդանավից: Օդանավը նույնպես զգալիորեն վնասվել է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



