Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ալինա Մարտիրոսյանը՝ իր լույս աշխարհ գալու խորհրադավոր մանրամասների և 37-րդ տարեդարձը նշելու մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն այսօր տոնում է 37-ամյակը: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է, որ ուղիղ կեսգիշերին շնորհավորանքներ է ստացել իր կյանքի ամենակարեւոր մարդկանցից.

«Կեսգիշերին ԱՄՆ-ից ինձ շնորհավորեց կյանքիս ամենակարեւոր տղամարդը՝ որդիս, ապա եղբայրս ու մայրս, ով ծնվածս առաջին իսկ օրից միշտ ու անդադար կողքիս է: Նրանք կյանքիս ամենաթանկ մարդիկ են, նրանցով եմ երջանիկ»,- նշեց Ալինան ու պատմեց, որ երբեք չի ստացվել մեծ խնջույքով նշել ծննդյան օրերը.

«Այնպես է ստացվել, որ ինձ համար արդեն սովորականի նման է ծննդյանս օրերը տանն անցկացնելը. մենք պարտադիր ընտանիքի անդամներով նշում ենք, բայց ծննդյանս օրերը երբեք  մեծ խնջույքների չեն վերածվել ու  այսօր էլ նույն կերպ կանցնի»:

Ի դեպ ՝մեզ հետ զրույցում Ալինա Մարտիրոսյանը պատմեց 37 տարի առաջ իր լույս աշխարհ գալու խորհրդավոր մանրամասների մասին.

«Ես մայրիկիս առաջին զավակն եմ: Երբ հղի է եղել, բժիշկներն ասել են, որ մայրս տղա պետք է ունենա: Հղիության ողջ ընթացքում մայրս Աստվածաշունչը ձեռքին անդադար աղոթել է, որ առողջ երեխա ունենա, որ վտանգներից հեռու լինի ու բարեհաջող ծննդաբերի: Բժիշիկների կանխատեսմամբ՝ մայրս պետք է մայիսի վերջին ծննդաբերեր, բայց մայիսի 5-ի գիշերը մորս երազին Սուրբ Աստվածամայրն է գալիս, ասում, որ նրան աղջիկ է պարգեւելու, որ հենց ինքն է ուղարկելու ինձ որպես նվեր, որպեսզի միշտ մայրիկիս կողքին լինեմ ու մայիսի 6-ին ծնվում եմ ես: Երազը տեսնելուն պես մայրս որոշում է աղջիկ ունենալու դեպքում Մարիամ կամ Մարիա անվանել, բայց ցավոք, հայրս ու հորաքույրս, չիմանալով այդ խորհրադավոր երազի մասին եւ մորս հետ չխորհրդակցելով, ինձ Ալինա են կոչում»,- պատմեց դերասանուհին ու շարունակեց.

«Այս պատմության մասին ես մեծ տարիքում իմացա, սկզբում մտածում էի անունս փոխելու մասին, հետո այդպես էլ չստացվեց: Հիմա պահ է գալիս, որ փոշմանում եմ անունս չփոխելու համար, հետո էլ մտածում եմ, որ գուցե Աստված ինձ էլ աղջիկ կպարգեւի ու ես նրան կանվանեմ Տիրամոր անունով»:

Այսօր Ալինա Մարտիրոսյանը միայն մեկ երազանք ունի՝ հնրավորինս շուտ տեսնել որդուն.

«Տղայիս արդեն մեկ տարի է չեմ տեսել, ուսումը շարունակելու նպատակով նա հիմա եղբորս մոտ է ՝ ԱՄՆ-ում: Անասելի կարոտել եմ տղայիս, հիմա երազանքներս միայն իր հետ են կապված, հույս ունեմ, որ կհաջողեմ  այս տարի տեսնել որդուս»,- նշեց նա՝ ընդգծելով, որ չի մտածում Հայաստանից հեռանալու մասին, ցանկանում է մեկնել Նյու-Յորք, տեսնել որդուն ու կրկին վերադառնալ Հայաստան:

Վերջում հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է 37-ամյա դերասանուհին պահպանում երիտասարդությունը, ո՞րն է նրա գեղեցկության գաղտնիքը, Ալինա Մարտիրոսյանը նկատեց, որ բանաձեւը շատ պարզ է.

«Գիտեք, ես հաճախ եմ խոսում Աստծո հետ, փորձում չանել բաներ, որոնք իրեն հաճո չեն, ես փորձում եմ սեր տարածել, չնախանձել ու պարզապես մտքում եւ արարքներում բարի լինել, ահա սա է իմ երիտասարդության ու գեղեցկության բանաձեւը. Սերը միշտ բուժող ու գեղեցկացնող է»,- ավարտեց Ալիան Մարտիրոսյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»