«Մենք կգնանք մեր ճանապարհով, դուք՝ ձեր». Էրդողանը սպառնում է ԵՄ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի փոխի հակաահաբեկչական օրենքները, որպեսզի դրա դիմաց Եվրամիությունը առանց վիզային ռեժիմ սահմանի Թուրքիայի քաղաքացիների համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք կգնանք մեր ճանապարհով, դուք՝ ձեր»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Եվրամիությանը:
Այդ խոսքերը Թուրքիայի նախագահն արտաբերել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով գլխավորում էր Եվրամիության հետ բանակցությունները, հայտարարեց իր հրաժարականի մասին:
Հաղորդվում է, որ Դավութօղլուն դեմ է եղել Էրդողանի պլանին՝ ընդլայնել նախագահական լիազորությունները: Էրդողանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները ոչ թե իր անձնական ցանկությունն է, այլ բխում է ազգի շահերից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



